ԱՀԿ Պետական գնումների կոմիտեն միաձայն որոշում է ընդունել Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի պաշտոնական նիստը: Նիստը նվիրված էր ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին: ԱՀԿ Պետական գնումների կոմիտեն, միաձայն որոշում է ընդունել Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Կայացված որոշման առիթով առանձին ելույթով հանդես է եկել ԱՀԿ Գլխավոր տնօրեն պարոն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցությունը նշված համաձայնագրին, ԱՀԿ գլխավոր տնօրենը ընդգծել է Հայաստանի իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես պետական գնուումների ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով:

Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովի նիստին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---