Հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար նոր շուկաներ կգտնվեն20 դեկտեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է ուկրաինական «Դոնհարդ Հոլդինգ» ներդրումային ընկերության համահիմնադիր, «Սթոր ֆուդ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Կալենիչիին: Հանդիպման ընթացքումՍերգեյ Կալենիչինկառավարության ղեկավարին է ներկայացրել երկու տարի առաջ սննդի արդյունաբերության ոլորտում մեկնարկած ներդրումային ծրագրի իրականացման արդյունքները: Նա նշել է, որ մասնավորապես, սպիրտային ըմպելիքների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում գործունեություն ծավալող «Հայասի Գրուպ» ընկերությունում կատարվել են շուրջ 25 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Արդյունքում ըմպելիքների և պահածոյացված բանջարեղենի ու մրգերի շուկայում գործող այս ընկերությունում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ: Սերգեյ Կալենիչին տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ընկերությունում մենեջմենթի և մարկետինգային կառավարման ժամանակակից միջազգային չափանիշների ներդրում: Ընդգծելով, որ մինչև տարեվերջ «Հայասի Գրուպ» ընկերության արտադրանքը կներկայացվի հայկական շուկայում, պարոն Կալենիչին հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ հայկական արտադրանքի արտահանման համար լայն շուկա ապահովելու ուղղությամբ: Վարչապետն իր հերթին գոհունակությունէհայտնելծրագրի իրականացման արդյունքներից և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է նմանօրինակ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի արտահանման ներուժի և հնարավորությունների մեծացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |