Հայաստանի նախագահը ծանոթացել է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի գործունեությանը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը: Ներկա արտադրողականությամբ աշխատանքի պայմաններում, տարեկան կթողարկվի մոտ 500 տոննա մոլիբդենի և 2000 տոննա պղնձի խտանյութեր:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հաշվարկված հանքաքարի պաշարները, ըստ Ընկերության ղեկավարության, հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարում հանքաքարի հանույթի ու վերամշակման ծավալներն ավելացնել 250-500 հազ. տոննայի չափով` աշխատողների թվաքանակը հասցնելով ավելի քան 500-ի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---