Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլսի» կողմից անցկացվող երկրաբանական հետազոտությունները

Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլսի» կողմից անցկացվող երկրաբանական հետազոտությունները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ և շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Նախագահը կարևորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաև այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները:

Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաև այն, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած գործարան և իր ավանդույթներն ունեցող ամուր կոլեկտիվ:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---