Վահե Վարդանյան. Մինչև տարեվերջ ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք կբերի վարորդների 40 տոկոսը

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթվա վերջի դրությամբ, Հայաստանի ապահովագրական ընկերությունների պաշտոնական հաշվարկների համաձայն, ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք է բերել վարորդների 30 տոկոսը, PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, քանի որ արդեն հերթեր են գոյանում: «Մարդիկ, սովորույթի համաձայն, ամեն ինչ թողնում են վերջին օրվան, և վերջին շաբաթում պայմանագրերի վաճառքն ակտիվ է ընթանում: Մեր մասնագետների կարծիքով, ապահովագրված մեքենաների քանակը մինչև տարեվերջ հասնելու է 40 տոկոսի»,- հավելել է նա:

Վահե Վարդանյանը նաև հաղորդել է, որ ապահովագրական ընկերություններն աշխատելու են մինչև 2010-ի դեկտեմբերի 31-ի օրվա կեսը, իսկ ամանորյա տոներից հետո աշխատելու են 2011-ի հունվարի 3-ից: Հունվարի 10-ից սկսած յուրաքանչյուր 10-րդ օրը չապահովագրված մեքենաների վարորդները կտուգանվեն 5 հազար դրամով, իսկ այն դեպքում, եթե մեքենան կանգնեցնի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը, ապա վարորդը կտուգանվի 50 հազար դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---