ՀՀ կառավարությունը խթանում է կոոպերացիաների ստեղծումը20 հունվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համատեղ գործունեության խթանման միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը և օրենսդրական կատարելագործմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է տարբեր ատյաններում հանգամանորեն քննարկված այս օրինագծի կարևորությունը։ Դրա համաձայն համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող։ Տնտեսավարման բարենպաստ միջավայրի ձևավորման այս առաջարկն արել է նաև ՀՀ հանրային խորհուրդը։ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն¬քում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով (2008թ., օգոստոսի 21, ՀՕ-146-Ն) սահմանվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման (գանձման) նվազագույն շեմը` 58.35 մլն դրամ: Հայաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդա-մակ¬ցության կապակցությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 2009 թվականի հունվարի 1-ից վերացել է գյուղատնտեսական մթերքների իրացումից ԱԱՀ-ի հարկման արտոնությունը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |