ԱՐՄԵՆԱԼ -ը գործարկել է ալյումինե փայլաթիթեղի հատման և շերտազատման գերարդյունավետ մեքենան

ԱՐՄԵՆԱԼ -ը գործարկել է ալյումինե փայլաթիթեղի հատման և շերտազատման գերարդյունավետ մեքենան

PanARMENIAN.Net - Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերության կազմի մեջ, սեփական ուժերով վերականգնեց և արդյունաբերական շահագործման հանձնեց փայլաթիթեղի հատման և շերտազատման գերարդյունավետ մեքենան:

Ամերիկյան արտադրության մեքենան, որն ունակ է միաժամանակ կատարել երկու գործողություն, ԱՐՄԵՆԱԼ-ում տեղադրվել է համալիր արդիականացման ընթացքում, սակայն արտադրողները չկարողացան գործարկել այն, իսկ հնարավոր կապալառուները մեքենայի գործարկման համար պահանջեցին մինչև 1 մլն դոլար գումար:

Աննախադեպ խնդիրը լուծեցին իրենք ԱՐՄԵՆԱԼի աշխատողները: Ձեռնարկությունում առկա պահուստային մասերից նրանք վերականգնեցին մեխանիկական և էլեկտրական մասերը, մշակեցին կառավարման համակարգի նախագիծը և ծրագրային ապահովումը: Ընդ սմին ընդհանուր ծախսերը կազմեցին լոկ 80 հազար դոլար:

Վերականգնված մեքենան փոխարինում է տարբեր արտադրամասերում առանձին գործառող փայլաթիթեղի հատման և շերտազատման մեքենաները: Գրեթե 3 անգամ` 350-ից մինչև 1000 մետր րոպեում, ավելացել է հատման արագությունը, կրճատվել է էլեկտրաէներգիայի բացարձակ և տեսակարար ծախսը: Նորացված մեքենայի ևս մեկ կարևոր առավելությունը տեխնոլոգիական թափոնների նվազումն է, քանզի վերացել է գլանների ծայրերի կրկնակի հատման անհրաժեշտությունը` յուրաքանչյուր կողմից 10-20մմ, ինչը բարձրացրել է պիտանի արտադրանքի թողունակության գործակիցը մինչև 0,5 տոկոս: «Մեքենայի վրա տեղադրված շերտազարման-հատման կառավարման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս հաշվարկել յուրաքանչյուր գլանի փայլաթիթեղի մետրաժը, ինչը հաճախ պահանջում են պատվիրատուները, և կարգավորում է փաթաթման խտությունը` որակի կարևոր ցուցիչը, որն ապահովում է լավ քանդումը և սառեցնող հեղուկ քսանյութի մնացորդների լիովին հեռացումը թրծման ժամանակ», - ասաց ԱՐՄԵՆԱԼի տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Ուստյուժանինը:

Մեքենայի արտադրողականությունը հասնում է օրական 28-30 տոննա փայլաթիթեղի, որը 2 անգամ բարձր է հատման սովորական մեքենաների համանման ցուցանիշներից և կազմում է գործարանի արտադրանքի օրական նորմայի 30-35 տոկոսը: Արտադրության գծով գործարանի տնօրինության հաշվարկով 3 նման մեքենաները կարող են լիովին լուծել գլանների հատման հարցը: Ներկայումս այս խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում հաստոցների վերակառուցման ուղղությամբ, որպեսզի առկա մեքենաների հիմքի վրա ստեղծվեն փայլաթիթեղի շերտազատման-հատման գերարդյունավետ մեքենաներ, հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---