Էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների աճը թույլ է տալիս 2011-ին Հայաստանում տնտեսական աճ ակնկալել

PanARMENIAN.Net - 2011 թվականին Հայաստանում գազի սպառման նվազումը 2010-ի համեմատ երկրի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կապում է աազի գնաճի ու բնակլիմայական պայմանների հետ: «2010թ. հունվարին, երբ գազի սակագինն ավելի քիչ էր, հանրապետությունում սպառման ծավալը կազմում էր 177 մլն խ.մ, այս տարվա հունվարին` 200 մլն խ.մ, այսինքն անցյալ ձմեռն ավելի մեղմ էր, քան այս մեկը»,- նշել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը, ապա, նրա խոսքով, 2010 թվականին էլեկտրաէներգիայի արտադրման ծավալy 2009-ի համեմատ աճեց 3%-ով, իսկ 2011-ին այդ աճը կազմեց 7%: «Դա բավական լուրջ ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ 2011-ին Հայաստանում տնտեսական աճը բարձր կլինի»,- ավելացրել է Արմեն Մովսիսյանը: Այս կապակացությամբ նախարարը նշել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի աճը 15%-ով պայմանավորված է նաև Իրանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի փոխարեն» ծրագրի շրջանակներում էլեկտրաէներգիայի արտահանմամբ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տվյալների համաձայն ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2010թ. ընթացքում նվազել են 11,6%-ով` կազմելով 1440.1 մլն խմ` 2009թ.-ի 1628.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալներն նվազել են 18%-ով և կազմել 1361.7 մլն խ.մ` 2009թ.-ի 1660.8 մլն-ի դիմաց: Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին:

Նախորդ տարվա համեմատ 14,9%-ով նվազել է բնական գազի սպառումը բնակչության կողմից` կազմելով 471.0 մլն խ.մ` 2009թ.-ի 553.2 մլն-ի դիմաց: Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի իրացումը: Այն կազմում է 145.2 մլն խ.մ կամ 60,3%ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 11,2%-ով նվազել է սպառումը նաև այլ սպառողների կողմից` կազմելով շուրջ 156.4 մլն խ.մ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---