«ՀԿԵՈւ»-ն և Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համաձայնագիր սոցիալ-տնտեսական համագործակցության մասին

«ՀԿԵՈւ»-ն և Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համաձայնագիր սոցիալ-տնտեսական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին կայացել է համաձայնագրի ստորագրման արարողությունը Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ՀԿԵՈւ ղեկավարին ակտիվ սոցիալական դիրքորոշման և համագործակցության պատրաստակամության համար: «ՀԿԵՈւ օրինակով մենք տեսնում ենք, թե որքան բարձր կարող է լինել տեղական իշխանության և բիզնեսի կոոպերացիայի մակարդակը»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Ինպես նշել է Շայդուլինը, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն սոցիալական կողմնորոշում ունեցող ընկերություն է, որի համար գլխավորը «մարդկային ներուժն» է: «Ինձ համար հաճելի է գիտակցել, որ մեր ընկերության նախաձեռնությունը, նրա գործունեությունը սոցիալ-տնտեսական ոլորտում դրական արձագանք են գտնում և արժանանում իշխանության մարմինների աջակցությանը»,- ասել է ընկերության ղեկավարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---