2010-ին «ԻՆԳՈ Արմենիայի» ապահովագրական հատուցումների տարեկան ծավալը կազմել է 490 մլն դրամ

2010-ին «ԻՆԳՈ Արմենիայի» ապահովագրական հատուցումների տարեկան ծավալը կազմել է 490 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2010-ին «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը կատարել է 490 մլն դրամի ապահովագրական հատուցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Նրա խոսքերով, ապահովագրական հատուցումների առումով առաջատար են ԱՊՊԱ վճարները, այնուհետև` բժշկական ապահովագրության, ունեցվածքի և դժբախտ պատահարների ապահովագրության:

Ալթունյանը հաղորդել է, որ 2010-ին տեղի է ունեցել 10.374 պատահար բժշկական ապահովագրության ոլորտում, 35` դժբախտ պատահարների ապահովագրության, 498` ճանապարհորդությունների ապահովագրության, և 638 պատահար` տրանսպորտային միջոցների ապահովագրության: Նա նաև նշել է, որ ապահովագրական պատահարների ամենամեծ հատուցումները կազմել են` ունեցվածքի ապահովագրություն` 150 հազար դոլար, բժշկական ապահովագրություն` 4.6 մլն դրամ, տրանսպորտային միջոցների ապահովագրություն` 12.06 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---