«Կոնվերս բանկը» սկսում է «ԶԱՏԻԿ» նոր ժամկետային ավանդի ակցիան` ուղղված կանանց

«Կոնվերս բանկը» սկսում է «ԶԱՏԻԿ» նոր ժամկետային ավանդի ակցիան` ուղղված կանանց

PanARMENIAN.Net - «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի «ԶԱՏԻԿ» ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:

Միայն իգական սեռի ավանդատուների համար ընդունվում են ՀՀ դրամով ավանդներ՝ 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ:

Ակցիայի ընթացքում ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վճարի գանձման կտրամադրվի WOMAN'S CARD, որը Հայաստանում նախադեպը չունեցող քարտ է` ուղղված միայն կանանց: WOMAN'S CARD-ը ի թիվս այլ առավելությունների` ներառում է զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում:

«ԶԱՏԻԿ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, նվերներ:

Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են «Պրոգրես», «Օրական», «Թոշակ» և «Բարեկեցիկ ապագա», ավելացման իրավունքով` «Կարաս», երեխաների անունով` կուտակային «Մանուկ», «Ոսկե մանուկ» ավանդատեսակները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---