Հայաստանի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել

Հայաստանի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի նախանշված բարեփոխումների իրականացման ակտիվ փուլի թևակոխմանը, որքան էլ դա ցավոտ լինի, մարտի 11-ին հրավիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, դա վերաբերում է Հայաստանի հարկային-մաքսային համակարգում բարեփոխումներին, այդ նպատակով պետության ղեկավարն անհրաժեշտ է համարել փորձագետների ներգրավումը:

Իսկ ինչ վերաբերում է հայ գործարարներին աջակցությանը, ապա այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել, «զբաղվել խիստ կոնկրետ գործերով, ակտիվ լինել և միշտ գործարարի կողքին կանգնել»: ՀՀ նախագահն ընդգծել է, որ 9 տոկոսանոց աճն արդյունաբերությունում քիչ է, որովհետև հիմքը ցածր էր: «Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---