Տիգրան Սարգսյան. Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայությունը Հայաստանին թույլ չի տալիս մտնել դրա մեջ

Տիգրան Սարգսյան. Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայությունը Հայաստանին թույլ չի տալիս մտնել դրա մեջ

PanARMENIAN.Net - Մաքսային միության վերաբերյալ հարցը Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը քննարկում են նաև ԱՊՀ այլ երկրների հետ, այդ թվում` Հայաստանի։ Այդ մասին մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հայաստանը Համաշխարհային առևտրական կազմակերպության անդամն է սկսած 2003 թվականից: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը` վարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվել են այն չափանիշները, որոնք բխում են այդ համաձայնագրից։ Ռուսաստանը նույնպես ցանկություն ունի ԱՀԿ անդամ դառնալ և այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ ջանքեր է գործադրել։ «Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել»,- ընդգծել է նա:

Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաքսային միության անդամների հետ անմիջական սահմանի բացակայության պատճառով Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել։ Եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---