Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանում կամ պետք է լինի որակյալ տեխզննում կամ չպետք է լինի ընդհանրապես

Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանում կամ պետք է լինի որակյալ տեխզննում կամ չպետք է լինի ընդհանրապես

PanARMENIAN.Net - Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի` «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեծ խնդիրներ է տեսնում Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կազմակերպման և վերհսկման գործընթացում: «Հայաստանում կամ պետք է լինի որակյալ տեխզննում կամ չպետք է լինի ընդհանրապես»,- մարտի 29-ին մամլո ասուլիսում ասել է նա: Նրա խոսքերով, կառավարության 2009-ի որոշման համաձայն տեխզննման գործընթացը երկրում պետք է ազատականացվի և դրվի ՓԲԸ-ների վրա այն հույսով, որ դրանք կարող են պատշաճ մակարդակով կատարել իրենց վրա դրված պարտավորությունները: Այսօր մայրաքաղաքում գործում են տեխզննման շուրջ 9 կայաններ և ավելի քան 30` երկրի մարզերում, բայց դրանք բոլորը վարորդների ցանկությամբ ձևակերպում են ձևական տեխզննում:Ինչպես նշել է Էդուարդ Հովսեփյանը, մեկ կայանը մեկ օրում կարող է ընդունել մինչև 16 մեքենա` դրանցից յուրաքանչյուրին հատկացնելով 30-ական րոպե, սակայն տարեվերջին կայանը ձևակերպում է մինչև 100 մեքենայի տեխզննում: Նա նաև հավելել է, որ նախատեսված 64 ընթացակարգերից կայանն անցկացնում է միայն երկուսը, ավելին, դրանք հագեցած չեն անհրաժեշտ սարքավորումներով, բայց ահա «բլանկում նշվում են բոլոր 64-ը»: ՀՀ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն անսարք ավտոմեքենան վարելու արդյունքում հասցված վնասն ամբողջությամբ ընկնում է ոչ թե վարորդի, այլ տեխզննման կայանի վրա: Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը պարտավոր է վերահսկել տեխզննման կայանների աշխատանքը և խախտումների դեպքում տուգանք կիրառել 500 հազար դրամի չափով: «Նախարարությունում կատարված հարցմանը մեզ պատասխանեցին, որ ոչ մի կայան վերջին ժամանակները չի տուգանվել»,- ասել է Է. Հովսեփյանը և ավելացրել, որ նախարարությունում խոսում են, որ գիտեն առկա խնդիրների մասին և աշխատում են դրանց լուծման վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---