Կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։

Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ «Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի»,- ավելացրել է նա: Նրա խոսքով, անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ «Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը»,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---