Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների պատճառը Հողային օրենսգիրքն է 27 ապրիլի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների մեղավորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը 2003-2004թթ. փոփոխություններ է կատարել Հայաստանի Հողային օրենսգրքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ նոր Հողային օրենսգրքով թույլատրվել է բոլոր քաղաքացիներին գնել գյուղատնտեսական հողեր, ի տարբերություն նախկինի, որն այդ իրավունքը տրամադրել է միայն համայնքի անդամներին: Նախկին վարչապետը հավելել է, որ խոշոր հողակտորների սեփականատեր են դարձել բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները, և հասարակ գյուղացիներն իրենց փոքր հողատարածքներով անմրցունակ են դարձել: Հրանտ Բագրատյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ գյուղատնտեսության նախարար է նշանակվել խոշոր ձեռներեց Սերգո Կարապետյանը, որը չի պաշտպանելու հասարակ գյուղացիների իրավունքները: Նախկին վարչապետի խոսքերով, դա, ինչպես նաև խորհրդարանի կազմը, վկայում են այն մասին, որ Հայաստանը հիմա բուրժուական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է բուրժուազիային, և հասարակ ժողովուրդը ներկայացված չէ իշխանությունում: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |