«Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Ֆայն», «Նիքս» և «Քոմփաս» խանութ-սրահներում

«Յունիբանկ»-ը  նախատեսում է պրոմո-կետեր  բացել «Ֆայն», «Նիքս» և «Քոմփաս» խանութ-սրահներում

PanARMENIAN.Net - Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման և տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով, «Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Նիքս» (ք. Երևան, Սարյան 6-7), «Ֆայն» (ք.Երևան, Սարյան 12), և «Քոմփաս» (ք.Երևան, Սայաթ Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին կպարզաբանեն վարկավորման գործընթացը և կօգնեն վարկային հայտի լրացման, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման գործում:

Նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար «Յունիբանկ»-ի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18 տոկոսից, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկի տրամադրման վերաբերյալ Բանկի որոշման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում:

«Ինչպես գիտեք, Յունիբանկը ռազմավարության առաջնահերթ ուղղություն է ընդունել մանրածախ բիզնեսի զարգացումը: Իսկ դա, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց համալիր և որակյալ սպասարկման կազմակերպում: Այդ իսկ պատճառով, մենք, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, ձեռնամուխ եղանք նաև պրոմո-կետերի բացմանը հենց առևտրի կետերում: Մինչև տարեվերջ նախատեսում ենք շեշտակի ավելացնել նմանատիպ կետերի քանակը` ներգրավվելով այլ ոլորտներում ևս»,- նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների 26,7 մլրդ դրամը կամ 35,5 տոկոսը կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: Սպառողական վարկավորման ոլորտ ուղղված Բանկի ներդրումների ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ն ունի 35 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---