Հայաստանի գյուղնախարությունը ճշտում է կարկուտի հասցրած վնասի չափը

Հայաստանի գյուղնախարությունը ճշտում է կարկուտի հասցրած վնասի չափը

PanARMENIAN.Net - Նախօրեին տեղացած կարկուտը վնասել է Հայաստանի Արագածոտնի մարզի բերքը: Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի մարզերում ամեն տարի կարկուտ է տեղում, իսկ 250-290 համայնքներում դա կրկնվող երևույթ է: «Վնաս, բնականաբար, կա, մասնավորապես` կարկուտը տեղացել է 17 համայնքներում, սակայն լուրջ վնաս է հասցրել միայն երեք համայնքներում: Այսօր մենք ճշտում ենք կարկուտի հասցրած վնասի չափը և կտեսնենք, թե ինչ միջոցներ կարելի կլինի ձեռնարկել»,- նշել է նա:

Սերգո Կարապետյանը հաղորդել է նաև, որ այդ մարզում 15 հակակարկտային կայան է տեղակայված, որոնցից վեցը գտնվում են այն տեղանքներում, որտեղ կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում այդ վայրերում վնասը մեծ չէր: «Այս տարի ծրագրվում է 25 լրացուցիչ կայան կառուցել Արագածոտնի մարզում»,- ավելացրել է նա:

Մայիսի 4-ի երեկոյան Սերգո Կարապետյանն այցել է Արագածոտնի մարզ և տեղում ծանոթացել մարզի որոշ տարածքներում տեղացած կարկուտի հետևանքով առաջացած իրավիճակին, շրջել Ուջան, Ագարակ, Ոսկեվազ, Կոշ գյուղերում, եղել ռադիոլոկացիոն կենտրոնում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---