Հայաստանի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Հայաստանի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և առևտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ:

Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ՀՀ վարչապետը նաև կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---