ՀՀ տրանսպորտի նախարարությունը փորձառու օտարերկրյա կապալառուների է որոնում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար 10 օգոստոսի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Երևանում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Արարատի ու Արագածոտնի մարզերի մարզպետները, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու Թուրքմենստանի դեսպաններն ու ներկայացուցիչները: «Շնորհանդեսի նպատակն էր հրապարակայնություն ապահովել որակյալ ու պրոֆեսիոնալ կապալառուների ներգրավման համար»,-լրագրողներին է հայտարարել Մանուկ Վարդանյանը: «Մենք դիմել էինք Ասիական զարգացման բանկի անդամ բոլոր երկրների դեսպանատներ, ինչպես նաև ԱԳՆ միջոցով արտերկրում Հայաստանի դեսպանություններին, որպեսզի նրանք կարողանան առավելագույն տեղեկատվություն տրամադրել ծրագրի իրագործման ու նշանակության մասին»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ նման շնորհանդեսներ է նախատեսվում անցկացնել Սեուլում, Պեկինում և Ֆրանկֆուրտում: Նախարարը նշել է, որ բետոնածածկ ճանապարհի շինարարության նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում Հայաստանում՝ նշելով, որ ճանապարհը ամբողջությամբ կկառուցվի տեղական շինանյութից, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհների, ինչը խթան կհանդիսանա նաև տնտեսության այլ ճյուղերի համար: Նախարարը նշել է նաև, որ ճանապարհի կառուցման հիմնական կապալառուն կլինի համապատասխան փորձ ունեցող օտարերկրյա ընկերություն: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |