Արա Աբրահամյանն առաջարկում է ամենամյա ֆինանսական համաժողով հիմնել Հայաստանում

Արա Աբրահամյանն առաջարկում է ամենամյա ֆինանսական համաժողով հիմնել Հայաստանում

PanARMENIAN.Net - «Մենք առաջարկում ենք Հայաստանում անցկացնել ամենամյա ֆինանսական համաժողով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ռուսաստանի հայերի միության» ու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ նրա, այդ ծրագիրն արդեն քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը ստացել է երկրի ղեկավարության աջակցությունը:

«Այս պահի դրությամբ մենք մշակում ենք ծրագիրը, և ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կրկին քննարկումներ կունենանք ՀՀ նախագահի հետ»,-ասել է նա: Արա Աբրահամյանը նշել է նաև, որ ՌՀՄ-ն մեծ հույսեր ունի, կապված ֆինանսական համաժողովի հետ, քանի որ համաժողովը պետք է ֆինանսական կենտրոն դառնա ողջ աշխարհի հայության համար: Նա նշել է նաև, որ առաջին շրջանում ՌՀՄ-ն և Համաշխարհային հայկական կոնգրեսը կֆինանսավորեն ծրագիրը, որպեսզի այն կայանա որպես կառույց: Ես անձամբ որպես գործարար մեծ հույսեր եմ կապում այդ համաժողովի հետ»,-ասել է նա:

4  10.10.11 - Մամլո ասուլիս նվիրված "Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում" ծրագրին
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---