«ՀԿԵ» ՓԲԸ-ն ստեղծել է հաճախորդների հետ աշխատանքի միասնական կենտրոն

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ստեղծել է հաճախորդների հետ աշխատանքի միասնական կենտրոն

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այսօր բացվեց Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը: Նոր կառույցը տրանսպորտային ծառայությունների ողջ տեսականին հաճախորդներին առաջարկելու է «մեկ պատուհանի» սկզբունքով և գործելու է Տրանսպորտային սպասարկման ֆիրմային ճանապարհային կենտրոնի կազմում:

Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, ՀԿԵ-ի խոշոր հաճախորդ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները:

Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շ. Շայդուլլինը, Կենտրոնի բացումը հատուկ նշանակություն ունի երկաթուղու համար: «Այսպիսով մենք ստեղծում ենք հաճախորդների հետ աշխատող միասնական կառույց: Նախկինում այս աշխատանքի համար պատասխանատու էին մի քանի ստորաբաժանումներ, իսկ այժմ այս գործառույթը վերապահված է ՏԾԿ-ին», - նշեց տնօրենը:

Շ.Շայդուլլինը հայտնեց, որ նոր կենտրոնը թույլ է տալու էապես բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և ավելի սերտ համագործակցել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին հաճախորդների, անհատ բեռնափոխադրողների հետ:

ՏԾԿ-ի բացումը բարձր գնահատեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նախարարը նշեց, որ աշխատանքը «մեկ պատուհանի» սկզբունքով էապես կպարզեցնի բեռնափոխադրումների գործընթացը: Մ.Վարդանյանի կարծիքով, Կենտրոնի աշխատանքը թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը և խթանել մրցակցությունը:

Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից է՝ տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը, երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը:

Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձևակերպում, կազմակերպում և հսկում է բեռնափոխադրման գործընթացը և էապես կրճատել պատվերի կատարման ժամկետները:

Կենտրոնում հաճախորդին տրամադրվելու է բեռնափոխադրման լոգիստիկ ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի և ժամկետների հաշվարկումով, ինչպես նաև տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ ծառայությունները: Իսկ ավտոմատացված ծրագրերի ներդրումը հաճախորդին թույլ կտա ոչ միայն ձևակերպել փոխադրման պատվերն և փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայությունը սեփական հաշվի վրա, այլ նաև իրականացնել բոլոր գործողությունները օնլայն ռեժիմով:

Բացի բեռնափոխադրումների հիմնական ծառայություններից, Կենտրոնը նաև տրամադրելու է նոր ծառայություններ, մասնավորապես, ֆակտորինգ և բեռների ապահովագրություն, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

6  27.10.11 - Բացվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների նոր կենտրոնը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---