Ալեն Մարգարյանը հետմահու Արցախի հերոսի կոչում է ստացել

Ալեն Մարգարյանը հետմահու Արցախի հերոսի կոչում է ստացել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել է Ալենի հարազատներին, ասվում է նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:

Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը…»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---