Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը29 մարտի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը ծրագրում էր մարտի 28-ին հեռարձակել ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միջազգային նորմերի խախտմամբ արված հարցազրույցը։ Հեռուստաալքիը հարցազրույցի մասին հայտնել էր դեռևս մարտի սկզբին, սակայն նախօրեին այն չի ցուցադրվել։ AzTV-ի խոսնակ Ռուֆաթ Սեիդովն ասել է, որ թեև նախապես հայտարարվել էր, որ հարցազրույցը հեռարձակվելու է մարտի 28-ին, տեղեկությունը հետագայում հեռացրել են AzTV-ի սոցցանցերի էջերից, հայտնում է Factor.am-ը։ «Հարցազրույցի հեռարձակումը միայն մեզանից չէ կախված։ Մենք բախվել են հարցի՝ արդյո՞ք նպատակահարմար է այն հիմա ցուցադրել։ Երեկ մենք չենք էլ հայտարարել, որ հարցազրույցը երեկոյան եթերում ցուցադրվելու է։ Ճիշտ է, մարտի սկզբին մենք անոնսը տվել ենք, սակայն ավելի ուշ պարզվեց, որ անհրաժեշտ են որոշ ճշգրտումներ հարցազրույցի հրապարակման հետ կապված։ Հետևաբար, հեռուստադիտողներին շփոթեցնելուց խուսափելու համար մենք հեռացրել ենք այդ գովազդները մեր բոլոր սոցիալական հաշիվներից: Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որը ջնջվել է»,- ասել է նա։ Միաժամանակ, Սեիդովը նշել է, որ հարցազրույցն ամեն դեպքում հեռարձակվելու է։ «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ։ Երբ հայտնի լինի, կհայտնենք հարցազրույցի օրվա մասին»,- ասել է նա։ AzTV-ն հարցազրույց է անցկացրել նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։ Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններն ու քաղաքական կառույցները հարկադրված հարցազրույցը որակել էին միջազգային կոնվենցիաների և նորմերի խախտում: «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնսին, և կոչ արել չհավատալ և չտարածել սպառնալիքի տակ կորզված խոսքերին և ուղերձներին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |