Արդյո՞ք Սարկոզին կհաստատի «Տղամարդու խոսքը, խոսք է» ասացվածքը 18 հունվարի 2012 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 18, Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում է կայացրել չդիտարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` նկատի ունենալով այս օրինագծին դեմ հանդես եկած սենատորների ելույթը: Օրինագծի դիտարկման հետաձգման համար «կողմ» են քննարկել 23, «դեմ» 9, և ձեռնպահ` 8 սենատորներ, հայտնում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը: Այդ որոշումն ընդունվել է հունվարի 23 Սենատում օրինագծի դիտարկման նախօրեին: Արդյունքում, օրինագիծը Սենատի կողմից, այնուամենայնիվ, կդիտարկվի, սակայն տարածվել են խորհրդավոր լուրեր այն մասին, որ «մինչև ընդհանուր քվեարկությունը, հաշվի է առնվելու վերոհիշյալ հանձնաժողովի որոշումը»: Այս հաղորդագրությունն առանձնապես զարմանալի չէր: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հենց սկզբից էլ առաջացել էր «դեժա վյուի» զգացում. նման բան արդեն եղել էր: 2006թ հոկտեմբերի 12 Ֆրանսիայի ԱԺ 106 «կողմ» և 19 «դեմ» ձայներով դարձյալ հաստատեց քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այն ժամանակ ևս օրինագիծը նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Դրանից հետո ևս հաջորդեցին Թուրքիայի և Ադրբեջանի համանման արձագանքներ: Գրեթե նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սարկոզին խոստացել էր իր ընտրվելու դեպքում աջակցել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Որոշ ժամանակ անց, 2007թ մայիսին նա ընտրվեց նախագահ հայ համայնքի ընտրաձայների օգնությամբ ևս: Իսկ 2008-ին Սենատը հետաձգեց 2006-ին ԱԺ կողմից ընդունված օրինագծի դիտարկումը: Օրինագծին կողմ քվեարկեցին 74, դեմ` 196 սենատորներ: Տպավորություն է ստեղծվում, որ սցենարի կրկնություն է տեղի ունենում: Այդ դեպքում, հավանաբար, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 22` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից 2 օր առաջ: Մնում է սպասել 3 ամիս և պարզել, արդյոք Սարկոզիի այդ խոստումը լուրջ էր, թե Ֆրանսիայի հայ համայնքը դարձյալ խաբվել է` ընտրաձայների համար: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |