2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Ժառանգություն»

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Ժառանգություն»

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին կարծիքներով: Հաջորդն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն է:

Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» ընտրացուցակը:

Կարեն Քոչարյան. Ամենահետարքրիրը «Ժառանգության» ցուցակն է, որովհետև դա արդեն ոչ միայն «Ժառանգություն» է, ինչպես եղել է 2007-ին, այլ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ», գումարած հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Առաջին պահին նրանց ցուցակը սկսեցին քննադատել, բայց հետո, երբ վերլուծում ես, հասկանում ես, որ նրանց քննադատում էին միայն մրցակիցները: Հասարակությունը, էլեկտորատը նրանց չի քննադատել: Նրանց ցուցակում ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, հակառակը, ցուցակը կարող է շատ իրական կրակել, քանի որ առկա է Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզման: Ես չեմ հասկանում, թե որտեղից է դա, բայց էլեկտորատի ինչ-որ մասը նրան հավատում է:

Թեև կարող եմ ասել, որովհետև եթե մնացած բոլոր կուսակցությունները, ես նկատի ունեմ նախընտրական քարոզարշավի 6 հիմնական մասնակիցներին, այսպես թե այնպես եղել են իշխանության մեջ, ապա «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որը երբեք չի եղել իշխանության մեջ: ՀՀԿ-ն գործող իշխանություն է, «Բարգավաճ Հայաստանը»՝ կոալիցիայի անդամ, և ամեն դեպքում այն կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ներկայացնում է նախորդ իշխանությունը, ՀԱԿ-ը «նախորդի նախորդ» իշխանություն է, ՀՅԴ անդամները եղել են կոալիցիայում, «Օրինաց երկիրը» կոալիցիայում է: Այսինքն «Ժառանգությունը» երբեք չի եղել կոալիցիայի մեջ, իսկ նրա առաջնորդը չի եղել նախագահ: Իսկապես, սա միակ ուժն է, որը չի գտնվում, ինչպես նշել է ինչ-որ մեկը, «երեք նախագահների Բերմունդյան եռանկյունու մեջ»:

Ա. Իսկանդարյան. Նրանց ընտրացուցակը շատ հետաքրքիր է: Եվ կրկին, պետք է նայել ցուցակի այն հատվածին, որը խորհրդարան անցնելու հեռանկարներ ունի. դրանք առաջին 6-7 տեղերն են: Նրանք փորձում են որոշակի հեղինակություն կառուցել, նրանք փորձում են խաղալ տարբեր դաշտերում: «Ժառանգությունը» փորձում է աշխատել ազգայնական դաշտում, փորձում է դիրքավորվել հակախորհրդային դաշտում, փորձում է աշխատել քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում, չակերտներում դա կարելի է անվանել «բնապահպանական դաշտ»: Հիշենք Մաշտոցի պողոտայի տաղավարների շուրջ ստեղծված պատմությունը:

Նրանք շատ թե քիչ գրագետ են աշխատում, և անդրադառնում են տարբեր դաշտերի և դրա համար պետք է մարդկանց համապատասխան կազմ: Այսինքն նրանք ներգրավում են մարդկանց, ովքեր ներկայացնում են քաղաքացիական հասարակությանը, ինչը բավական գրագետ է: Սակայն պետք է ասել, որ դա ավանդական է այս կուսակցության համար, ինչպես նաև «Ժառանգության» նախկին ցուցակը, այն մարդիկ, ովքեր դեռևս աշխատող խորհրդարանում են, այն բավական էկլեկտիկ է: Այդ կուսակցությունը բավական էկլեկտիկ է մարդկանց կազմով և նրանք շարունակում են այդ ավանդույթը, կրկին ելնելով նրանից, որ կարելի է աշխատել տարբեր տեսակի էլեկտորատի վրա: Մի կողմից դա մեծ հնարավորություններ է տալիս 5-տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար, մասնավորապես, նրանց քայլը, որ գնալու են «Ազատ դեմոկրատների» հետ: Մի կողմից «Ազատ դեմոկրատներին» պետք է ինչ-որ անցումային տեղեր տալ, մյուս կողմից նմանատիպ ռազմավարությունը թույլ է տալիս անցնել 5 տոկոսը, բայց թույլ չի տալիս հավաքել ձայների իսկապես լուրջ քանակություն: Ոչ արևմտյան հասարակությունում արևմտյան տեխնոլոգիաներով աշխատելու գաղափարը սովորաբար հանգեցնում է նման արդյունքների: Հնարավոր է, ինչ-որ բան կարելի է նվաճել, բայց դառնալ լուրջ քաղաքական ուժ, մեծամասնական քաղաքական ուժ սովորաբար նման դեպքերում չի ստացվում:

Ձեր կարծիքը «Ժառանգության» նախընտրական ծրագրի մասին:

Կարեն Քոչարյան. Ես կցանկանայի կանգ առնել նրանց կարգախոսի վրա: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս «Ժառանգության» մեջ, նրանց կարգախոսն է: «Գալիս ենք» կարգախոսը՝ ո՞ւր են գալիս, ինչո՞ւ են գալիս: Առաջին հերջին, եթե գալիս են խորհրդարան, ապա նրանք արդեն խորհրդարանում են: Ինձ համար լղոզված և անհասկանալի կարգախոս է: Թեև նրանք ունեն ենթակարգախոսներ, հնչեցված նշանաբաններ, օրինակ, ինչպես հայտարարել է Խաչատուր Կոկոբելյանը. «Խելքին՝ խելքով, ուժին՝ ուժով»: Այսինքն, նրանք նաև ուժ են ցուցադրում: «Ազատ դեմոկրատների» կողմից դա հասկանալի է, քանի որ այնտեղ հավաքված է ՀԱԿ կազմակերպչական ուժը, որը դուրս է եկել այնտեղից: Այսինքն նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբերի 7 կամ 8 ղեկավարներ գտնվում են «Ժառանգության» տրամադրության տակ, իսկ դա լուրջ ուժ է կազմակերպչական առումով: Ընտրությունները որոշակի բաղադրիչների համալիր են, և ամենակարևոր բաղադրիչներից մեկն ընտրությունների կազմակերպումն է, ինչպես նաև իրենց ձայները պաշտպանելու կարողությունը, ինչը նրանք կարողանում ենք անել և ցուցադրել են ոչ մեկ անգամ: Դա Հայաստանում վերջին 20 տարում ընտրություններին մասնակցելու փորձն է, և դա կարևոր է: Այդ առումով նրանք ունեն որոշակի ճիշտ սիմբիոզ: Ինչպես ես արդեն ասել եմ, դա լիրիների և ֆիզիկոսների սիմբիոզ է, որտեղ լիրիկը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ ֆիզիկոսները «Ազատ դեմոկրատներն» են:

Ա. Իսկանդարյան. Նրանց ծրագրում կրկին կա այն տարրը, որը չկա մյուսների մոտ, բացի Դաշնակցությունից, նրանք որոշակի դիրքորոշում ունեն հայ-թուրքական խնդրի վերաբերյալ: Այն, ինչ չեն անում մյուսները: Ընդհանուր առմամբ բոլոր ծրագրերի մասին կարելի է ասել, որ դրանք այդքան կոնկրետ չեն: Նրանց տարբերությունը մյուսներից այն է, որ ընդհանուր ծրագրերի անորոշության պայմաններում այն շատ արդի է տվյալ պահին, կուսակցությունը որոշակի կերպով դրսևորում է իրեն:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են կուսակցության շանսերը գալիք խորհրդարանական ընտրություններում:

Կարեն Քոչարյան. Ես կարծում եմ, որ հիմա ընդդիմության առաջնորդը ոչ թե ՀԱԿ-ն է, այլ «Ժառանգությունը»: Յուրաքանչյուր ընտրություններում կա կուսակցություն, որը զարմացնում է՝ 1995-ին դա «Շամիրամն» էր, 1999-ին՝ «Օրինաց երկիրը», 2003-ին՝ ՄԱԿ-ը, 2007-ին՝ «Ժառանգությունը»: Կարծում եմ, որ այս տարի ոչ մի անակնկալ չի լինի, այստեղ անակնալ կլինի միայն այն, որ «Ժառանգությունը» անցնի ՀԱԿ-ից: Դա շատերի համար անակնկալ կլինի: Ինձ համար, եթե ես դա ասում եմ, դա պարզ է:

Ա. Իսկանդարյան. Այդ շանսերը կան, և դրանք բավական մեծ են: Այդ կուսակցությունը լիովին կարող է անցնել խորհրդարան, ես նույնիսկ այդ շանսերն ավելի շատ կգնահատեի, քան «Օրինաց երկրի»: Լավ քայլ էր այն, որ նրանք գնում են միասնական ցուցակով և նրանց պետք է 5 տոկոս, այլ ոչ թե 7 տոկոս: Բայց ամեն դեպքում ռիսկեր կան, նրանք խորհրդարան մտնելու եզրին են:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---