Եթե ընտրությունները լավ անցնեն, կմեծանա նաև Եվրոպայի աջակցությունը Հայաստանին

Միխաել Քեմբեք.

Եթե ընտրությունները լավ անցնեն, կմեծանա նաև Եվրոպայի աջակցությունը Հայաստանին

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» հետազոտություն է անցկացրել ԱԺ 2012 թվականի ընտություններից առաջ: PanARMENIAN.Net-ը հարցազրույց է անցկացրել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Միխաել Քամբեքի հետ, ով խոսել է վերջին հետազոտության արդյունքների, Հայաստան-Եվրոպա հետագա համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Ո՞րն էր վերջին հետազոտության անցկացնելու նպատակը, ի՞նչ շարժառիթներ կային դրա համար:
ՀԵԲ-ը իրականացրել է այս հարցումը որպես ոչ տեղական և հետևաբար ոչ կուսակցական չեզոք հասարակական կազմակերպություն: Հիմնական նպատակներն են նպաստել ավելի բովանդակալից քաղաքական բանավեճին, բարձրացնել ընտրությունների, մարդկանց համար կարևորություն ներկայացնող հիմնահարցերի և քաղաքականության, քաղաքական կուսակցությունների և նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության մակարդակը, համեմատել այս հարցման արդյունքները ՀԵԲ-ի կողմից 2010թ.-ի հոկտեմբերին իրականացրած «մեկնարկային հարցման» և 2012-ի մարտի հարցման արդյունքների հետ և բարձրացնել հասարակության վստահության մակարդակը Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ:

Որո՞նք են 2010 թվականի հոկտեմբերին կատարած հետազոտության հիմնական տարբերությունները վերջին հետազոտության արդյունքներից կապված ներքին քաղաքական գործընթացների հետ:
Այն ժամանակ ներքին քաղաքականության առումով ավելի խաղաղ, չեզոք ժամանակաշրջան էր, և հարցումը կենտրոնացած էր միջազգային քաղաքականության ու արտաքին հարաբերությունների վրա:

Այդ հետազոտության միայն մի փոքր մասն էր նվիրված ընտրություններին վերաբերող հարցերին:

Համեմատության օրինակ կարող է լինել քաղաքական տեղեկատվության ստացման հասարակության աղբյուրները. եթե 2010-ին ինտերնետից ինֆորմացիա ստացողների ցուցանիշը 15 տոկոս էր, այժմ ցուցանիշը կրկնապատկվել է` 30 տոկոս: Հեռուստատեսությունը, որպես ինֆորմացիայի աղբյուր, պահպանել է իր դիրքերը, նույն ցուցանիշներն են պահպանել նաև մյուս ԶԼՄ-ները: Այս օրինակը խոսում է նաև հետազոտության որակի մասին: Այլ օրինակ է հասարակության շրջանում կուսակցությունների մասին տեղեկացվածությունը: 2010 թվակաին, երբ քաղաքականպես ավելի պասիվ տարի էր, մարդիկ ավելի քիչ էին տեղեկացված կուսակցություններից, ինչքան շատ է քննարկվում քաղաքականությունը, այնքան կուսակցությունների մասին տեղեկացվածության մակարդակը նույնպես բարձրանում է: Ընդամենը 1.5 տարի է անցել նախորդ հետազոտությունից, բայց այս առումով մեծ առաջընթաց կա, ինչպես նաև այս տարվա ընտրարշավի մեկնարկից հետո նույնպես տեղեկացվածության մակարդակի բարձրացում է նկատվել:

Հայաստան-Եվրոպա հարաբերություններում որո՞նք են հիմնական զարգացման ոլորտները:
Վերջին 4 տարիները Հայաստան-Եվրոպա հարաբերությունների մեջ ամենադինամիկն էին: Վերջին կարևոր առաջընթացը ասոցիացիայի համաձայնագրի հետ կապված բանակցություններն էին:

Հետագայի համար ամեն ինչ կապված է նրանից, թե ինչպես կանցնեն առաջիկա ընտրությունները: Եթե ընտրությունները լավ անցնեն, համապատասխանեն եվրոպական չափանիշներին, ապա կմեծանա նաև Եվրոպայի օգնությունը Հայաստանին՝ տնտեսության, հանրային կառավարման և այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին մոտենալու համար:

Եթե ամենինչ լավ ընթանա, առաջիկա 5-10 տարիների ընթացքում Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացը կհասնի այն չափանիշներին, որոնք ներկայումս օրինակ Նորվեգիան, Խորվաթիան կամ Իսլանդիան ունեն:

Կստեղծվի նոր վիզային ռեժիմ և ազատ առևտրային գոտի Հայաստանի և Եվրամիության միջև: Ներկայումս բանակցային փուլում գտվող Ասոցացիայի համաձայնագիրը շոշոփելի առաջընթաց կբերի օրենքի, առևտրի և վիզային ռեժիմի պարզեցման ոլորտներում: Կարելի է ասել, որ եթե ինտեգրումը շարունակվի այս մակարդակով՝ Հայաստանի էական տարբերություններից ԵՄ լիարժեք անդամների հետ համեմատելով կլինի ԵՄ-ում ձայնի իրավունք չունենալը:

Հատկանշական է, որ ԵՄ-ն առաջարկել է իր բոլոր արևելյան հարևաններին` Հարավային Կովկասից Ռուսաստան, ինչպես նաև Բելառուսին և Ուկրաինային: Ինտեգրման արագությունը և խորությունը կախված է հենց յուրաքանչյուր երկիրից:

Ո՞ր կազմակերպությունների հետ է հիմնականում համագործակցում ՀԵԲ-ը Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան այդ համագործակցություններից:
Ընդհանուր առմամբ համգործակցում ենք և բաց ենք ցանկացած համագործակցության համար բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք Եվրոպայի հետ կապված ինչ-որ նախագծեր ունեն: Համագործակցել ենք «Հայաստանում Եվրոպական շարժում» կազմակերպության, Գերմանական քաղաքական հիմնադրամների և այլ ՀԿ-ների հետ : Բայց քանի որ մեր մեր ներկայությունը այդքան մեծ չէ Հայաստանում, քանի որ մեր գլխավոր գրասենյակը Բրյուսելում է, հիմնական գործունեությունը ծավալում ենք հենց այնտեղ: Երբ մենք Եվրոպայում ենք, զբաղվում են Հայաստանի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելով, իսկ երբ գտնվում են Հայաստանում` Եվրոպայի մասին: Զբաղվում ենք նաև ադրբեջանական հակահայկական քարոզչությանը հակահարված տալով:

Քանի որ այժմ ընտրական ժամանակաշրջան է Հայաստանում ավելի շեշտը դրվում է Հայաստանի ներքին քաղաքականության վրա, սակայն մեր հիմնական գործունեության ոլորտները արտաքին քաղաքականության վրա են:

Փառանձեմ Վարդանյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---