The Balvenie-ի բրենդ-ամբասադոր.Հայաստանը հասունացել է էլիտային շոտլանդական վիսկիի համար25 դեկտեմբերի 2017 PanARMENIAN.Net - Հայաստանի խանութներում և բարերում նոր շոտլանդական վիսկի կհայտնվի ՝ The Balvenie-ն: The Balvenie-ի հավաքածուն ներառում է միայն ածիկից պատրաստված բարձրորակ շոտլանդական վիսկիի հազվագյուտ տեսակներ: PanARMENIAN.Net ը հանդիպել է շոտլանդական վիսկիի մի քանի առաջատար համաշխարհային ապրանքատեսակների, այդ թվում միայն ածիկից պատրաստվող The Balvenie-ի արտադրությամբ զբաղվող William Grant & Sons ընկերության բրենդ-ամբասադորի հետ: ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Չերկաշինը ներկայացրել է վիսկիի առանձնահատկությունները, պատմել է այն Հայաստան բերելու որոշման մասին, ինչպես նաև խորհուրդ է տվել, թե ինչպես է պետք ճիշտ խմել այն, ինչի հետ ուտել, ինչ է պետք իմանալ վիսկիի մասին և այլն: Միայն ածիկից պատրաստված ամենաձեռակերտ վիսկին The Balvenie-ն իրավամբ համարում են ամենաձեռակերտ վիսկին: Դաֆթաուն քաղաքից ոչ հեռու՝ Սփեյսադ շրջանի սրտում գտնվող ծխեցման եղանակով վիսկիի թորման արտադրամասը կառուցվել է դեռևս 1893-ին: The Balvenie-ն ձեռակերտ է համարվում, քանի որ մինչ օրս պատրաստվում է ավանդական տեխնոլոգիայով: Եթե հարցնելու լինեք ձեռնարկության աշխատողներին, որոնցից յուրաքանչյուրը միջինը արդեն մոտ 25 տարի զբաղվում է իր գործով, նրանք կասեն, որ դա վիսկի պատրաստելու միակ ճիշտ եղանակն է: The Balvenie-ն միակ արտադրամասն է Շոտլանդիայում, որը սեփական գարին է աճեցնում, պահպանվել են ածիկավորման համար նախատեսված ավանդական տիպի տարաները, կա տակառների պատրաստման սեփական արտադրամաս, որտեղ տակառագործներ են աշխատում, իսկ պղնձագործ Դենիս ՄակԲեյնը, որն աշխատում է այդտեղ 1958-ից, այդ «մեռնող» մասնագիտության միակ ներկայացուցիչն է: Մենք նաև մի վարպետ ունենք, որը պատասխանատու է ամենամեղրածոր միայն ածիկից պատրաստված վիսկիի համար՝ Դևիդ Ստյուարտը: Նա աշխատում է արդեն ավելի քան 55 տարի, իսկ 2016-ին պարգևատրվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից Բրիտանական կայսրության շքանշանով՝ շոտլանդական վիսկիի ինդուստրիայում ունեցած ավանդի համար: Հենց այս ծավալով ձեռքի աշխատանք օգտագործելու համար է մեր վիսկին կոչվում ամենաձեռակերտը: Հենց այդ տեխնոլոգիաները, իսկ գլխավորը՝ հենց այդ մարդիկ են The Balvenie-ն դարձնում առանձնահատուկ: Վիսկին առանձնանում է նաև իր մեղրահամով: Մայքլ Ջեքսոնը, ոչ թե երգիչը, այլ վիսկիի աշխարհում ճանաչված փորձագետը, The Balvenie-ն անվանել է «միայն ածիկից պատրաստված ամենամեղրահամ վիսկին»: Այդ վիսկիի անկրկնելի համը հեշտությամբ կարելի է տարբերել նույնիսկ կույր համտեսի ժամանակ: The Balvenie-ն մշտապես ընդգրկվում է սկոտչի իսկական գնահատողների նախասիրած վիսկիների տասնյակում:
Մարդը՝ առաջընթացի շարժիչ ուժ The Balvenie-ի անկրկնելի համը պահպանվում է արտադրությունում աշխատող և հսկայական փորձ ունեցող մարդկանց եզակի հմտությունների շնորհիվ: 80-ականներին Ստյուարտը նոր տեխնոլոգիա ներմուծեց, որը հետո տարածում ստացավ ամբողջ աշխարհում: Դա վիսկիի «լրացուցիչ թնդեցման» մեթոդն է, երբ վիսկին, որը հասունացել է ամերիկյան կաղնուց պատրաստված տակառում, հետո որոշ ժամանակով լցվում է խերեսի համար նախատեսված տակառի մեջ՝ բոլորովին այլ բույր ու համ ստանալով: Այո, սարքավորումները կարող են ամեն ինչ լավ անել, ճիշտ և որակով, սակայն միայն մարդը կարող է նոր համ ստանալ, հասկանալ, թե ինչպես կարելի է բարելավել բույրը: Հենց մարդն է առաջընթացի շարժիչ ուժը: Հայաստանը հասունացել է The Balvenie-ի համար The Balvenie-ն ներկայացված է ԱՊՀ երկրների մեծ մասում, վիսկին կա նաև տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում: Մենք ուղղակի որոշեցինք, որ եկել է պահը, որպեսզի The Balvenie-ն հայտնվի նաև Հայաստանում, Հայաստանն արդեն հասունացել է դրա համար՝ հաշվի առնելով, որ երկրում կա միայն ածիկից պատրաստված վիսկիի պահանջարկ: Ես ինքս առաջին անգամ եմ Երևանում և հաճելիորեն զարմացած եմ: Ես ակնկալում էի ավելի հին քաղաք տեսնել, բայց տեսա ժամանակակից կենտրոն, գեղեցիկ պողոտաներ: Ինչպես ճիշտ խմել վիսկին Միայն ածիկից պատրաստված վիսկիի մատուցման դասական ձևն է՝ սենյակային ջերմաստիճանի, Գլենկեյռն փակ գավաթով, որը հարկավոր է խմիչքի բույրը պահելու համար, քանի որ վիսկին վայելելու հաճույքը 70%-ով բույրից է կախված: Եթե ձեզ դուր չի գալիս որևէ խմիչքի բույրը, լինի դա վիսկի, կոնյակ թե գինի, հարկավոր է ավելի լայն գավաթ վերցնել և սառեցնել խմիչքը: Վիսկիի դեպքում կարելի է սառույցով սառեցնել: Լավ վիսկիին կամ կոնյակին կարելի է մի քիչ ջուր ավելացնել՝ սովորական չգազավորված սենյակային ջերմաստիճանի ջուր: Ջրի քանակը կարող է լինել 1 կաթիլից մինչև վիսկիի ծավալի 1,5-ը: Այդպես խմիչքը կփոխի իր համն ու բույրը, կբացվի: Ջուր կարելի է ավելացնել չհնեցված թունդ վիսկիին, 20 և ավելի տարվա հնեցման և ոչ այնքան թունդ վիսկիին (50 աստիճանից պակաս), ես ջուր չէի ավելացնի: Իսկ կոկտեյլների համար նախընտրելի կլինի ավելի մատչելի վիսկին:
Ինչ մատուցել վիսկիի հետ Թունդ ալկոհոլի օգտագործման 2 եղանակ կա՝ արևմտյան և ասիական: Ըստ արևմտյան մոդելի՝ թունդ խմիչքները հիմնականում ծառայում են որպես ապերիտիվ կամ դիժեստիվ, այսինքն՝ մատուցվում են կամ ուտելուց առաջ կամ հետո, իսկ ուտելիս սովորաբար գինի են խմում: Ասիական մոդելը, որն ավելի ընդունելի է հայերի, ռուսների համար, ենթադրում է, որ թունդ խմիչքն օգտագործվում է ճաշի ժամանակ: Քանի որ վիսկին մեզ համար համեմատաբար նոր խմիչք է, ձևավորված նորմեր դեռ չկան: Քաղցր վիսկիի դեպքում, ինչպիսին է The Balvenie-ն, ես կարող եմ խորհուրդ տալ և քաղցրավենիք օգտագործել, և մսեղեն, նույնիսկ ապխտած: Բայց եթե դուք ծխային վիսկի եք խմում, լավ կլինի համտեսել այն չծխեցված որևէ ուտեստով: Ցանկալի է վիսկիի հետ թեթև յուրացվող ինչ-որ բան ուտել, ոչ այնքան յուղոտ՝ ձուկ, անյուղ շոգեխաշած միս, թարմ աղցաններ: Ինչպես ընտրել լավ վիսկի Խանութում վիսկիի գները շատ տարբեր են՝ 10 դոլարից մինչև հարյուր հազարներ: Եվ եթե մենք երբևէ չենք համտեսել վիսկի, չգիտենք, ինչ սպասել դրանից, սովորաբար ընտրում ենք ոչ այնքան թանկ ըմպելիքը, ավելի պարզ ինչ-որ բան: Սովորաբար վիսկիի վրա գրված է լինում Blended Scotch Whisky՝ խառնած շոտլանդական վիսկի: Դա նշանակում է, որ տվյալ շշում խառնած է վիսկիի 2 տեսակ: Շոտլանդիայում ավելի քան 120 գործարան կա, որոնք մեծամասամբ վիսկիի 2 հիմնական տեսակ են արտադրում: Առաջինը՝ ածիկային վիսկին է, որը պատրաստվում է ամենաթանկ հումքից՝ ածիկացված գարուց, իսկ սպիրտը ստացվում է թորման եղանակով: Դա աշխատատար, դանդաղ և բավականին ծախսատար գործընթաց է, որը թույլ է տալիս ստանալ շատ թանկ բուրումնավետ սպիրտեր: Վիսկիի երկրորդ տեսակըհացահատիկայինն է, որը պատրաստվում է սովորական ցորենից, իսկ սպիրտը ստացվում է ռեկտիֆիկացիայի միջոցով, ինչպես օղու սպիրտը: Եվ երբ գալիս եք խանութ և վերցնում եք 10-դոլորանոց շիշը, դրա պարունակության առյուծի բաժինը 3-ամյա հացահատիկային վիսկին է կազմում, որին ավելացված է մի քիչ 3-ամյա ածիկային վիսկի՝ համի և բույրի համար: Ընդհանրապես, վիսկիի մասին պատկերացում կազմելու համար, պետք է բազում գրքեր կարդալ, բայց այդ ակադեմիական եղանակը ոչ բոլորին է հարմար: Ամենապարզ միջոցը հետևյալն է. պատվիրել և փորձել վիսկիի տարբեր տեսակներ: Ժամանակակից պայմաններում, եթե պատվիրել եք որևէ վիսկիի չափաբաժին, ապա կարելի է մտնել համացանց, ներմուծել ձեր պատվերի անվանումը և տառացիորեն մի քանի րոպե ծախսել այդ վիսկիի մասին տեղեկություններ ստանալու համար: Այդպես անելու դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր կլինի բավականին շատ բան իմանալ ալկոհոլի մասին և զարմացնել ընկերներին սեփական գիտելիքներով: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |