Ռուբեն Սաֆրաստյան.Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան27 հունիսի 2006 PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Թուրքիան հատկապես ակտիվորեն ձգտում է տարածաշրջանային տերության կարգավիճակի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու ակտիվացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ազդեցության ուժեղացումը Վրաստանում եւ Արդբեջանում ինքնին ամեն ինչ ասում են: Իրադրությունը Հարավային Կովկասում PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ի՞նչ եք դուք մտածում այդ առումով: Մեթյու Բրայզայի ելույթը հանդիսանում է ոչ թե անփորձության արդյունք, ինչպես գտնում են մի շարք հայ քաղաքական գործիչներ, այլ ԱՄՆ աշխատակազմի փորձը արագացնել տարածաշրջանի գործընթացները: Արդեն կան այն բանի նշանները, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դրությունը սկսեց փոփոխվել, եւ այն status quo-ն, որն արդեն գոյություն ունի 12 տարի, փոփոխվելու տենդենցներ ունի: Ես երկու գործընթաց նկատի ունեմ. Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ավարտը:ԱՄՆ աշխատակազմը որոշակի քայլեր է ձեռնարկում, եւ ապագան ցույց կտա, որքանով «նոր կուրսը» կյանք կստանա: Կան Հայաստանի վրա ճնշման մեծացման փորձեր, ընդ որում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ակնհայտ են Հայաստանին ՆԱՏՕ-ի տարածք ներգրավելու ջանքերը: Ինչպես հայտնի է, Վրաստանն ամբողջ ուժերով ձգտում է մտնել Դաշինք եւ նրան, ամենայն հավանականությամբ կընդունեն, գոնե ի հեճուկս Ռուսաստանի: Հայաստանի գործողությունները ճնշման դեմ պետք է համապատասխան լինեն: Ես այդպիսին եմ համարում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի պահանջի հնարավորության վերաբերյալ` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առումով: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերականգնմանը, ապա Ադրբեջանը դեռ բավական առավելություն չունի, որպեսզի դիմի Ղարաբաղյան հարցի ուժային կարգավորմանը: Ռազմական հավասարակշռությունը դեռ պահպանվում է, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դրության մասին, ինչի մասին ես արդեն խոսել եմ: Որքանո՞վ նշանակալի է Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ որքանո՞վ դա կարող է ազդել ռուսական ներկայության նվազման վրա: Թուրքիայի դերը տարածաշրջանում գնալով մեծանում է: Այն սկսում է ակտիվ դեր խաղալ, իսկ Իրանի հետ լարվածության դեպքում Թուրքիան լավ հնարավորություններ ունի: Թուրքական դիվանագիտության հիմնական խնդիրներից է Թուրքիայի ազդեցության մեծացումը Վրաստանում: Նրանք սա անվանում են «ռազմավարական համագործակցություն» եւ քանի որ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ մտնել, ապա Թուրքիան կարող է նրան լրջորեն աջակցել:Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ԱՄՆ-ին ձեռնտու է երկու երկրների հարաբերությունների բարելավումը, ինչպես նաեւ Հայաստանին Թուրքիայի հետ: ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այս հարցը հիմնականներից մեկն է հայ-թուրքական խորհրդատվությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ բարելավումը ձեռնտու է Հայաստանին, ավելի շատ, քան Թուրքիային: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք կարելիէ բնորոշել որպես աշխարհառազմավարական հաշտություն, որը կարող է ավարտվել համաձայնագրի ստորագրումով: Գուցե եւ ոչ: Այսօր իրավիճակը Հարավային Կովկասում նման է գորեծերի դրությանը 1917 թվականի դեկտեմբերին: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան: Իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ն: Օգտագործելով Իրանի գործոնը` Թուրքիան մեծացնում է ազդեցությունը ԱՄՆ-ի օգնությամբ: Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունում շատ բան կախված է նրանից, թե ով կփոխարինի Պուտինին: Եթե դա լինի նրա խառնվածքի տեր մարդ, գերակայությունները կպահպանվեն: Իսկ եթե ուրիշ մեկը լինի, պարզ չէ` կմնա՞ն Հայաստանի ռազմակայանները, կմնա՞ն աշխարաքաղաքական գերակայությունները: Ես չեմ բացառում, որ կարող է կատարվել օլիգարխների վերադարձ: Թուրքիան բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ, երկա եւ կանխատեսելի: Հունաստանն ու Կիպրոսը հանել են իրենց վետոները, բայց երաշխիք կա՞, որ ամեն բան հարթ կանցնի: Իրոք, Հունաստանն ու Կիպրոսը հանել են իրենց վետոները որոշակի զիջումների փոխարեն, մասնավորապես, որպեսզի Կիպրոսին ընդուն են ՆԱՏՕ: Հասկանալի է, որ Թուրքիան չի գնա դրան, քանի որ ստիպված կլինի դուրս բերել իր ռազմական կոնտինգենտը Հյուսիսային Կիպրոսից, իսկ դա 35-40 հազար զինվորականներ են:Ես ընդհանրապես պետք է ասեմ, որ Թուրքիայում այժմ փոփոխություններ են նկատվում: Որքան դա պարադոքսային չէ, սասկայն Ռեջեփ Էրդողանի մահմեդական կուսակցությունը երկիրը տանում է դեպի ժողովրդավարություն: Մահմեդականները ցանկանում են սահմանափակել Գլխավոր շտաբի դերը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Այժմ Թուրքիայում ավարտվում է այն փուլը, որի սկիզբը դրել են երիտթուրքերն ու Քեմալ Աթաթուրքը, որոնք թուրքերին ստիպել են հրաժարվել իրենց մտածելակերպից: Ներկա կառավարությունը պայքարում է իսլամին վերադառնալու համար, իհարկե ոչ ֆանատիկ, բայց իսլամին, որը աջակցում է եվրոպականացման գործընթացին: Էրդողանը կարող է դառնալ Թուրքիայի նոր նախագահը եւ դա կնշանակի քեմալականների վերջը, որոնց ներկայացուցիչն է հանդիսանում ներկա նախագահ Ահմեդ Սեզերը: Ճիշտ է, անհանգստություն կա, որ զինվորականների դիրքերի թուլացման դեպքում, մենք գործ կունենանք անկանխատեսելի Թուրքիայի հետ: Սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է: Հոդվածներ. Քաղաքականություն | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |