Լարիսա Ալավերդյանը և Լիլիթ Գալստյանը մաղթում են հայ կանանց սիրել և սիրված լինել

Լարիսա Ալավերդյան, Լիլիթ Գալստյան.

Լարիսա Ալավերդյանը և Լիլիթ Գալստյանը մաղթում են հայ կանանց սիրել և սիրված լինել

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը մարտի 8-ի Միջազգային օրվա առթիվ մի շարք հարցազրույցներ է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին-պատգամավորները կպատմեն այն մասին, թե ինչպես են նախատեսում նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել մարտի 8-ին, ինչպես նաև կշնորհավորեն հայ կանանց հիանալի տոնի առթիվ: Առաջինը հայ կանանց կշնորհավորեն «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Ինչպե՞ս եք պլանավորում անցկացնել այս տոնը:
Լարիս Ալավերդյան. Ես կրկին անգամ ասում եմ, որ մարտի 8-ի միջազգային օրը կանանց համերաշխության օր է սեփական իրավունքների համար պայքարում: Սա տոն չէ, սա պայքարի օր է: Ցավոք սրտի, խորհրդային շրջանում դա մոռացվել է կամ համարվել, որ արդեն արդի չէ, քանի որ կանայք օժտված էին բավականաչափ իրավունքներով և հնարավորություններով, ուստի այն վերածվելէ տոնի: Այսօր Հայաստանում ակտուալ է դարձել սեփական իրավունքների համար կանանց պայքարի հարցն ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներում: Այնպես որ ինձ համար դա ոչ այնքան տոն է, որքան կանանց համախմբության օր իրենց իրավունքների և հնարավորությունների համար պայքարում: Ես կոչ եմ անում բոլոր կանանց, որպեսզի նրանք վերջիվերջո կարողանան դառնալ հայ հասարակության լիիրավ անդամները և իրենց մտավոր և բարոյական հատկանիշների շնորհիվ իրենց ավանդն ունենան Հայաստանի քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Լիլիթ Գալստյան. Իմ մեջ հիմա այնքան շատ հոգնածություն և լարվածություն կա, այդ թվում նաև՝ քաղաքական լարվվածություն, որ ես երազում եմ, որպեսզի իմ սիրած մարդն ինձ նվեր անի՝ չորսօրյա ուղևօրություն դեպի ծով, որպեսզի ես հանգստանամ: Բայց դա անիրագործելի է: Բայց իմանալով, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերը ոչ աշխատանքային են, ես կմեկնեմ Ծաղկաձոր՝ թարմանալու և գրականագիտական վերլուծությունս ավարտելու համար:

Մարտի 8-ին ի՞նչ օրիգինալ և հիշարժան նվեր եք ստացել:
Լարիս Ալավերդյան. Միայն ծաղիկներ: Ես հաշվենկատ մարդ չեմ, սիրում եմ ծաղիկներ ցանկացած առիթով: Ի դեպ, ծաղիկները ոչ միայն լավ նվեր են, այլ նաև իրենց մեջ կրում են առողջարարական ֆունկցիա՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիակական վերականգնում: Ծաղիկները խորհրդանշում են նաև ձգտում դեպի գեղեցիկը և կյանքը՝ լիարաժեք և լիիրավ: Մարտի 8-ին ծաղիկներ եմ ստանում նրանցից, ովքեր ինձ սիրում են՝ իմ ամուսնուց, երեխաներից, ընկերներից:

Լիլիթ Գալստյան. Իմ շատ մտերիմ ընկերն Արցախի ազատագրական պատերազմի տարիներին Օմարի լեռնանցքում պաշտպանական դիրքերում շրջափակաման մեջ էր: Ես շատ էի անհանգստանում՝ կվերադառնա նա արդյոք կենդանի, և երբ նա վերադարձավ, ինձ կապույտ ծաղիկ էր բերել: Իհարկե, ճանապարհին ծաղիկը չորացել էր, բայց ես ընդմիշտ կհիշեմ այդ կապույտ ծաղիկը:

Ի՞նչ կմաղթեք հայ կանանց տոնի կապակցությամբ:
Լարիս Ալավերդյան. Ես ցանկանում եմ, որպեսզի հայ կանայք, որքան էլ դա տարօրինակ հնչի, խիզախ լինեն իրենց իրավունքների համար պայքարում: Դա այն է, ինչ ես կրում եմ իմ մեջ, դա աշխարհի իմ սեփական զգացմունքային ընկալման մասն է: Բայց, անկասկած, ամեն ինչ հիմքում սերն է: Մաղթում եմ բոլոր կանանց, որպեսզի սիրեն և լինեն սիրված, որպեսզի սերը նրանց համար միշտ լինի բարեգութ և իր մեջ կրի միաժամանակ ուժ և քնքշություն:

Լիլիթ Գալստյան. Սեր, ամենակարևորը՝ սեր: Մաղթում եմ, որպեսզի ոչ միայն հայ կանայք, այլ նաև բոլոր կանայք լինեն սիրված և կարողանան սիրել, որպեսզի մեր հասարակությունը դառնա ավելի բարի և հանդուրժող: Իսկ հայ կինն արժանի է սիրված լինել:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---