Ռիչարդ Սթոլման.Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին18 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Ռիչարդ Սթոլմանը` ազատ ծրագրային ապահովման ջատագովը, հաստատելով իր կարգավիճակը, հեգնորեն հագնում է «Սուրբ Emac եկեղեցու» քահանայի փարաջա և ճամփորդում ողջ աշխարհով` զգուշացնելով օգտագործողներին «Մեծ եղբոր» հետապնդումից: Համակարգչային ծրագրերը պետք է տարածվեն ազատ և անվճար, ավելին, նրանց ելակետային ծածկագիրը պետք է հասանելի լինի ծրագրավորողների համար: Ահա Սթոլմանի հիմնական պոստուլատները, որոնք նա ձևավորել է 1980-ականների սկզբին: Նրան անվանում են տարօրինակ մարդ, հիպպի և նույնիսկ կոմունիստ, անգամ` ազատ ԾԱ մարգարե: Մարգարեին ամեն ինչ կարելի է. իր պայքարում նա կարող է Microsoft-ն անվանել վնասաբեր ծրագիր, իսկ Apple-ին` օգտագործողների վրա հարձակման ռահվիրա: Հայաստանում Սթոլմանն առաջին անգամ է, սակայն, PanARMENIAN.Net-ի թղթակցին խոստովանել է, որ Բոստոնում գտնվող իր տանը նա հաց գնում է «Սևան» անունով հացի խանութից և խոստացել է վերադառնալուց հետո խանութի տիրողջ հետ կիսվել Հայաստանի և Սևանա լճի մասին իր տպավորություններով: Ռիչարդ, ո՞ր երկրներում է ավելի շատ զարգացած Ձեր շարժումը` զարգացած, թե զարգացող: Պատկերը միանշանակ չէ` յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթը, սոցիալ-տնտեսական և քաղաքական յուրահատկությունը, ինչն ազդում է շարժման տարածման վրա: Հետխոհրդային երկրներում ազատ ծրագրային ապահովումն ադքան զարգացած չէ, այն սկսել է զարգանալ վերջին 20 տարում: Դա բացատրվում է նրանով, որ թեև կոմունիզմի գաղափարախոսությունը հանգում էր նրան, որ բոլորը պետք է ունեցածով կիսվեն միմյանց հետ, իրականում ԽՍՀՄԸ-ը փլուզվեց կոռուպցիայի հետևանքով: ԽՍՀՄ փլուզմից հետո Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի երկրներում մարդիկ ավելի շատ կենտրոնացած էին դրամ վաստակելու վրա և ոչինչ չէին ցանկանում լսել ազատության մասին: Այդպիսի արձագանք ես նկատեցի նաև Չինաստանում 1990-ականներին, սակայն հիմա ամեն ինչ փոխվում է: Ազատ ԾԱ-ն ակտիվ զարգանում է Չինաստանում, թվում է` Հայաստանում ևս առաջընթաց է նկատվում, որոշ չափով զարգանում է նաև Ռուսաստանում, բայց ոչ այդքան ակտիվ: Ազատ ԾԱ շարժման առավել վառ հետնորդներն են Հարավային Ամերիկայի երկրները, Հնդկաստանը և որոշ եվրոպական երկրներ` Իսպանիան, Ֆրանսիան, Սկանդինավիան: ԱՄՆ-ում և Եվրոպայում որոշ կառավարական կառույցներ սկսել են օգտագործել ԾԱ` հիմնված GNU/Linux-ի վրա:Կարելի՞ է ասել, որ ինչ որ առումով Դուք հասել եք Ձեր նպատակին: Ոչ, մենք միայն սկսում ենք հասնել մեր նպատակին:Մեր նպատակն է, որպեսզի բոլոր օգտագործողները լինեն ազատ և վերահսկողության չենթարկվող:Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին: Ձեր դասախոսության ժամանակ Դուք հայտարարեցիք, որ ազատ ԾԱ-ին անցումը կհանգեցնի միայն ոչ շատ աշխատատեղերի կրճատմանը ՏՏ-արդյունաբերությունում: Միաժամանակ, նշեցիք, որ ոչ մի տնտեսական հետազոտություն չեք անցկացրել:Ինչպե՞ս կարող եք համոզված լինել դրանում: Դե, ես չգիտեմ, թե ինչը կարելի է համոզվածություն համարել: Ազատ ԾԱ հետևանքով կորցրած աշխատատեղերը շատ չեն լինի:Ես հետևություններ եմ կատարում` ելնելով առողջ դատողությունից:
Ասում են, որ Դուք չեք օգտվում պլաստիկ քարտերից և բջջային հեռախոսից: Ես օգտվում եմ պլաստիկ քարտից ավիատոմսի արժեքը վճարելու համար, վարձույթով մեքենա վերցնելու համար, թեև, վաղուց դա չեմ արել:
Ինչպե՞ս եք ապրում առանց բջջային հեռախոսի: Ես օգտագործում եմ ուրիշների բջջային հեռախոսները, ես ինձ հետ հեռախոս չեմ վերցնում:
Գոյություն ունեն կարծրատիպեր, որ ծրագրավորողներին չի հետաքրքրում ոչինչ բացի ԾԱ-ից և համակարգիչներից, բայց ես գիտեմ, որ Դուք հոբբիներ ունեք:Կարո՞ղ եք պատմել դրանց մասին: Ես զբաղվել եմ ազգային պարերով, բայց հիմա այլևս չեմ զբաղվում, քանի որ տենդինիտ ունեմ, և իմ ոտքերը ցավում են: Ես շատ եմ տխրել այդ առիթով: Իմ մյուս հոբբին ինդոնեզական երաժշտությունն է: Պատանեկության տարիքում ես նույնիսկ գամելան-նվագախումբ էի կազմակերպել: Երբ ես սկսեցի շատ ճանապարհորդել, ստիպված թողեցի այդ զբաղմունքը: Հիմա ես շարունակում եմ երաժշտություն, ընթերցանություն վայելել, երբեմն էլ `ուտելիք պատրաստել: Դուք անվճար ԾԱ եք քարոզում, Դուք փող չեք վերցնում Ձեր դասախոսությունների համար, այդ դեպքում ինչպե՞ս եք դրամ վաստակում ապրելու համար: Ոչ, ես փող վերցնում եմ, եթե ինձ առաջարկում են: Ես չեմ հրաժարվում փողից, սակայն նաև հաճախ անվճար եմ ելույթ ունենում: Ինչպիսի՞ դիստրիբուտիվ եք օգտագործում Դուք: Ես օգտագործում եմ gNewSense, քանի որ և այն ազատ ծրագրերից միակն է, որն ապահովվում է իմ համակարգչի կողմից, որն անհատական համակարգիչ չէ: Գայանե Միրզոյան / PanARMENIAN News | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |