ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է «Մեքենա վարելիս մի' խոսիր» քարոզարշավը29 օգոստոսի 2009 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին մեկնարկեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեքենա վարելիս մի' խոսիր» քարոզարշավը, որի նպատակը Հայաստանում բջջային կապի բաժանորդների` ճանապարհային անվտանգության հարցում իրազեկության բարձացումն է, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՎիվաՍելլ-ՄՏՍ պատրաստ է հանուն Հայաստանի բնակչության անվտանգության զոհաբերելու իր եկամտի մի մասը: Վիճակագրական վերջին տվյալներով հեռախոսով խոսելու կամ հաղորդագրություններ ուղղարկելու/ստանալու պատճառով տեղի ունեցած ճանապարհային վթարների թիվը շարունակաբար աճում է: «Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրեն պատասխանատու է համարում հայաստանյան հասարակությունում այս կենսական խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քարոզարշավի ողջ ընթացքում, հայաստանյան վարորդներին վարելիս հեռախոս չօգտագործելու անհրաժեշտության մասին կհիշեցնեն Երեւանի փողոցների եւ մայրաքաղաքի հետ կապող հիմնական մայրուղիների երկայնքով տեղադրված գովազդային վահանակները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |