ԱրմենՏելը բացում է սպասարկման արագ սպասարկման գրասենյակները

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի 3 խոշոր քաղաքներում արագ սպասարկման գրասենյակների բացման մասին:



Գործող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից բացի, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի առավել մարդաշատ վայրերում տեղադրվել են Beeline ապրանքանիշով արագ սպասարկման գրասենյակներ, որտեղ հաճախորդները կարող են գնել SIM-քարտ կամ վճարման քարտ, լիցքավորել հաշվեկշիռը կամ զանգահարել քարտֆոնով:



«Beeline ապրանքանիշով նոր գրասենյակների ձեւաչափն ընկերության բիզնեսների հաջողված ինտեգրման խորհրդանիշ է: Այն թույլ է տալիս քարտֆոնը փոխակերպել սպասարկման կետի, որտեղ մատուցվում են բազմազան ծառայություններ եւ լուծվում է կարեւոր խնդիր` կապի միջոցի ընտրության հարցում սպառողին տալ առավելագույն ազատություն: Ոմանք պարզապես մեկ զանգ կատարելու կարիք ունեն, մյուսները կցանկանան դառնալ մեր մշտական բաժանորդ: Մեր նոր գրասենյակներում առաջարկվում են համապատասխան լուծումներ», - նշեց «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:



«Հայաստանում կապի ծառայությունների շուկան այն փուլում է, երբ հաղթում են համարձակ նորարարությունը եւ սպասարկման նոր ձեւերը: Beeline ապրանքանիշով արագ սպասարկման կրպակներն արդյունավետորեն կլրացնեն վաճառքների ցանցը եւ էլ ավելի հարմարավետ կդարձնեն մեր ծառայությունները», - շեշտեց «ԱրմենՏել»-ի Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:



Հայաստանում գործում է «ԱրմենՏել»-ի վաճառքի եւ սպասարկման 61 գրասենյակ եւ արագ սպասարկման 6 կրպակ: Առաջիկայում դրանց թիվը կավելանա եւ կընդլայնվի մատուցվող ծառայությունների ցանկը, հաղորդում է ԱրմենՏել ընկերության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---