IP-հեռուստատեսության ծառայության տրամադրումն առայժմ չի պատկանում ԱրմենՏել-ի առաջնահերթ խնդիրների շարքին24 սեպտեմբերի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (ապրանքանիշը` Beeline) ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կապի սեփական ուղիներով Beeline ընկերության կողմից IP-հեռուստատեսության ծառայության հնարավոր տրամադրման առնչությամբ ասել է, որ ընկերությունում հիշում են տվյալ նախագծի մասին, սակայն այժմ Հայաստանում ընկերությունն առաջնային խնդիր է համարում բնակչությանն ինտերնետի հասանելիության բարձր որակով ապահովելը:«Հետագայում, բնակչության մոտ ինտերնետի հասանելիության բարձր որակի առկայության դեպքում, IPTV-ին կդառնա պարզապես լրացուցիչ ծառայություն` դա ընկերության երկրորդ առաջնային խնդիրն է», - ընդգծել է գործադիր փոխնախագահը: Ինչ վերաբերում է տվյալ ծառայության տրամադրման համար ենթակառույցի թողունակությանը, ապա, ինչպես ասել է Դմիտրի Պլեսկոնոսը, իրենց տրամադրության տակ եղած նոր սարքավքորումները միանգամայն բավարար են այդ կարգի ծառայության տրամադրման համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |