Դավիթ Յան. Բիզնեսի հաջողության հիմքը հանդիսանում է` թիմը, գաղափարը եւ հաջողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Պետական համալսարանում, ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Դավիթ Յանը անցկացրել է վարպետության դասընթաց «Կրթությունից դեպի հաջողություն` 21 դարի բիզնես» թեմայով:



Վարպետության դասընթացի ընթացքում Դավիթ Յանը, որը նաեւ «ԱՅԲ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահն է, կիսել է իր փորձը եւ բացահայտել է իր հաջողության գաղտնիքները:



«Նույնիսկ բացառիկ մտավոր կարողությունները հաջողության որոշիչ գործոն չեն հանդիսանում առանձին վերցրած մարդու մոտ: Բիզնեսի հաջողության հիմքը հանդիսանում է` թիմը, գաղափարը եւ հաջողությունը», - ընդգծել է Դավիթ Յանը:



Իր սեփական հաջողությունը Յանը բացատրում է նրանով, որ ծնողներից ժամանակին է ստացել մտքի եւ գործողության ազատությունը: Շատ բան կախված էր նաեւ կողքին գտնվող մարդկանցից:



Դավիթ Յանը ծնվել է հունիսի 3-ին 1968թ., Երեւանում: Ավարտել է Երեւանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային բառարանը: Նա նաեւ հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողն: Դավիթի կենսագրությունը ընդգրկված է «Ով ով է» ԱՄՆ-ի կատալոգում: Իր կողմից ղեկավարվող ABBYY ընկերությունը ՏՏ ոլորտում հանդիսանում է լավագույններից մեկը: Ընկերությունը գործում է աշխարհի 8 երկրներում` նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն.` 130 երկրներից, իսկ աշխատողների քանակը ընդամենը` 900 հոգի է:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---