Orange Armenia-ն ստացավ հավելյալ ռադիոհաճախականություններ

Orange Armenia-ն ստացավ հավելյալ ռադիոհաճախականություններ

PanARMENIAN.Net -
Orange Armenia բջջային օպերատորը ստացել է հավելյալ ռադիոհաճախականություններ` երկրում գործող բազային կայանների միջեւ կապի որակը բարելավելու համար: Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամլո ժառայությունից PanARMENIAN.Net ին հաղորդել են, որ այդ որոշումն ընդունվել է այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում:



Հայտը բավարարվել է մասնակիորեն` Երեւանի տարածքում եւ մինչեւ Արագածոտնի մարզ արբանյակային հեռուստատեսության աշխատանքների խափանումներից խուսափելու համար:



OrangeArmenia-նՖրանս Տելեկոմ խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող արտոնագիր ստացել է 2008 թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009 թ. նոյեմբերի 5-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---