10 փետրվարի 2010 - 16:47 AMT
PanARMENIAN.Net -
«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության հայտագրված ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների հետ ինտերկոնեկտի տիպային պայմանագիրը հաստատվեց այսօր Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, հանձնաժողովն ինքնուրույն սահմանեց սակագինը, որի համաձայն ինտերկոնեկտը (մեկ օպերատորի բաժանորդների զանգերը մյուս օպերատորի բաժանորդներին) կազմում է 2,5 դրամ Երեւանում եւ 10 դրամ մարզերում` «ԱրմենՏել» ընկերության առաջարկած մայրաքաղաքում 5,2 դրամի եւ մարզերում 12 դրամի փոխարեն: Նման որոշման համար հիմք ծառայեց «ԱրմենՏել» ընկերության գերիշխող դիրքը ֆիքսված հեռախոսակապի շուկայում: