«Օրանժ Արմենիան» դեռեւս մտադիր չէ մեծացնել ինտերնետի արագությունը![]() 18 մարտի 2010 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերությունը դեռեւս չի ծրագրել մոտ ապագայում մեծացնել բջջային ինտերնետի արագությունը; Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան` պատասխանելով իր Itel.am այցելուների հարցերին: «128 Մբ/վրկ` սա այն արագությունն է, որն այս պահին մեզ թույլ է տալիս միաժամանակ ապահովել ինտերնետային կապ` առանց լիմիտի, եւ բարձր որակ», - գրում է Բրունո Դյուտուան: Նա նաեւ նշել է, որ ինտերնետի տարիֆները եւ կապի այլ ծառայությունները փոփոխության ենթական չեն: Բ. Դյութուան նշել է նաեւ, որ Օրանժը Հայաստան է ներմուծել 3G+ (3.5G) տեխնոլոգիաներ, որոնք այսօր ամենաառաջադեմ եւ լայնորեն կիրառվող են: «Այս փուլում մենք մեր ծրագրերը փոխելու մտադրություն չունենք», - ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը: «Օրանժ Արմենիա» բջջային կապի երրորդ օպերատորը, որը France Telecom-ի մասն է, բջջային հեռախոսների եւ ինտերնետ կապի իր ծառայությունները սկսել է մատուցել 2009 թ. նոյեմբերից: Ընկերությունը ինտերնետային ծառայությունները մատուցում է USB մոդեմի միջոցով, ինչպես նաեւ Flybox մոդեմի միջոցով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |