ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, ինքնասպասարկման օնլայն հնարավորությունը հաճախորդներին թույլ է տալիս վերալիցքավորել հաշիվը, ստուգել հաշվեկշիռը, կատարել վճարումներ, տեսնել մանրամասն հաշիվը, կառավարել սակագնային պլանները եւ տրամադրվող ծառայությունները: «Ինտերնետ օգնական» պորտալը թույլ է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային եւ կանխավճարային բաժանորդներին օնլայն ռեժիմում տեղեկություններ ստանալ իրենց հաշվեկշռի եւ վճարումների վերաբերյալ, վերալիցքավորել քարտը եւ կատարել վճարումներ, կառավարել ծառայությունները, ակտիվացնել եւ ապաակտիվացնել դրանք, մեկ սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, «Իմ աշխարհը» սակագնային պլանի ցանկում ավելացնել կամ փոխել հեռախոսահամարներ, հաշվեկշռի վրա առկա գումարը փոխանակել վավերականության ժամկետի հետ, ձեռք բերել ինտերնետ փաթեթներ, ինչպես նաեւ «Օնլայն SMS» ծառայության միջոցով ուղարկել հաղորդագրություններ: Այս պորտալի վրա առաջարկվող ծառայությունների ցանկը շարունակաբար կընդլայնվի: Պորտալի ակնհայտ առավելություններից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն առանց յուրաքանչյուրի համար նախատեսված կոդը հիշելու անհրաժեշտության կառավարման հնարավորությունն է:

««Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի մշակման մեր նպատակը բաժանորդների սպասարկման օնլայն կենտրոնի ստեղծումն է, որը շուրջօրյա թույլ կտա ձայնային եւ տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող մեր բաժանորդներին հեշտությամբ կառավարել դրանք: «Ինտերնետ օգնական» պորտալը կարող է օգտակար լինել ե'ւ հետվճարային, ե'ւ կանխավճարային բաժանորդներին: Ինքնասպասարկման այս հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ է տալիս խնայել իրենց ժամանակը եւ վերահսկել ծառայությունների օգտագործումը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---