117-րդ քիմիական տարրի հայտնագործության համահեղինակը զեկույցով հանդես կգա Երևանում16 ապրիլի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդես կգա այդ հայտնագործության համահեղինակը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը, հանրահայտ գիտնականները, ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանում են Երևան` ապրիլի 21-23-ին մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաև վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերին: Մասնավորպես կընթերցվեն հետևյալ զեկուցումները` «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ», «Քրոնիկակա՞ն, թե մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը և հայկական սփյուռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործոնների ազդեցությունը կլիմայական գլոբալ փոփոխությունների և խողովակաշարերի կոռոզիայի վրա»: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |