ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաճառքի է հանել Android օպերացիոն համակարգով HTC Desire սմարթֆոնները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաճառքի է հանել Android օպերացիոն համակարգով HTC Desire սմարթֆոնները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Android (Անդրոիդ) օպերացիոն համակարգով HTC Desire սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Android օպերացիոն համակարգով գործող HTC Desire նորարարական սմարթֆոնները հայաստանյան շուկա են բերվել HTC և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների միջև համագործակցության մասին ապրիլի 10-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում: Սմարթֆոններն ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք:

Ներկայումս HTC Desire-ն ամեն առումով համարվում է աշխարհի թիվ մեկ Android սմարթֆոնը: 3.7-դյույմանոց AMOLED էկրանն ապահովում է դիտման հիանալի որակ, իսկ 1ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon պրոցեսորը` կայքերի գերարագ դիտում և աննախադեպ մուլտիմեդիա հնարավորություններ: Հայաստանյան բաժանորդները կարող են ձեռք բերել HTC Desire սմարթֆոնները երկու տարբերակով: Սմարթֆոնը վաճառվում է 265 հազար դրամով: Իսկ ՙԿլասիկ՚, ՙԿլասիկ սոլո՚ կամ ՙԿլասիկ ֆլեքսի՚ փաթեթին մեկ տարով բաժանորդագրության պայմանագիր կնքելու դեպքում, այն կարելի է ձեռք բերել ընդամենը 245 հազար դրամով:

Օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հզոր և հուսալի 3.5G (UMTS/HSPA) ցանցի հնարավորությունները` իրենց դասում լավագույնը համարվող սմարթֆոնները` ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում վաճառվող` Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները բաժանորդին թույլ են տալիս մեկ սարքի միջոցով շփվել մտերիմների հետ, զբաղվել ընթերցանությամբ և միաժամանակ` օգտվել ինտերնետային ռեսուրսներից: Այդուհանդերձ, սմարթֆոնների ամենակարևոր առավելությունը հեռախոսի անհատականացման հնարավորությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ գործարարների և երիտասարդների նախընտրած օպերատորը՚,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

HTC Desire, HTC Tattoo և HTC Hero սմարթֆոնները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™-ի Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը կարող են նաև մուտք ապահովել լայնորեն կիրառվող YouTube™: Android օպերացիոն համակարգի շնորհիվ HTC սմարթֆոնները բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օգտվելու բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն տեսականուց, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---