Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ արդյունաբերությունը` բարելավելով կրթության համակարգը29 հունիսի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կա ՏՏ ոլորտը զարգացնելու անհրաժեշտություն կրթության համակարգի կատարելագործման միջոցով: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Intel կորպորացիայի նախկին ղեկավար Քրեյգ Բարեթը: Նա նաև նշեց, որ արգասավոր քննարկում է կայացել Հայաստանի նախագահի և վարչապետի հետ: «Մասնավորապես, մենք քննարկել ենք կրթության համակարգի զարգացումը Հայաստանում. դպրոցի ուսուցիչների վերապատրաստումից մինչև դասավանդման տեխնիկա, ինչպես նաև աջակցությունը Հայաստանում վենչուրային հիմնադրամների զարգացմանը»,- հաղորդել է Քրեյգ Բարեթը: Ինչպես նշել է նա, ՏՏ ոլորտում հայ մասնագետների որակավորման վերաբերյալ հարցեր չկան: «Առաջին անգամ ես ծանոթացել եմ Հայաստնի ՏՏ արտադրանքի հետ ավելի քան 20 տարի առաջ»: ՀՀ նախագահը հունիսի 28-ին մրցանակ է շնորհել Ինտել կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |