«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է նոր «Ամառային SMS» ծառայությունը17 հուլիսի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Ամառային SMS» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել 30 ներցանցային SMS հաղորդագրություններ 0 դրամ սակագնով, իսկ միացման արժեքը 15 դրամ է: «ԱրմենՏել» ընկերությունը հաճելի անակնկալ է պարգևում իր բաժանորդներին «Ամառային SMS» ծառայության տեսքով: Խորհրդանշական գումարով մեր բաժանորդները կստանան 30 SMS-ից բաղկացած փաթեթ և կարող են կարճ հաղորդագրությունների միջոցով կիսել իրենց տպավորությունները և տրամադրությունը հարազատների և մտերիմների հետ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ամառային SMS» ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2010թ. օգոստոսի 16-ը, զանգահարելով 067430 հեռախոսահամարին կամ ուղարկելով “30” տեքստով SMS հաղորդագրություն 0674 հեռախոսահամարին: Ակտիվացնելուց հետո ծառայությունը տրամադրվում է 30 օր ժամանակահատվածով: Սկսած 31-րդ ներցանցային SMS հաղորդագրությունից կամ ծառայության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը լրանալուց հետո SMS հաղորդագրության արժեքը տարիֆիկացվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Oգտագործված SMS հաղորդագրությունների քանակի և ծառայության ուժի մեջ լինելու վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ հավաքելով *106# հրահանգը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |