Ավարտվեցին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների վերասարքավորման աշխատանքներն ողջ երկրում

Ավարտվեցին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների վերասարքավորման աշխատանքներն ողջ երկրում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի հերթական փուլի ավարտի մասին:

2010թ-ի սկզբից Երևանում և շրջաններում վերանորոգվել է վաճառքի և սպասարկման 67 գրասենյակ: Մեծամոր քաղաքում բացվել է Beeline նոր գրասենյակ, իսկ 8 բնակավայրում դրանք տեղափոխվել են հաճախորդների համար ավելի հարմարավետ վայրեր:

82 գրասենյակում տեղադրվել են ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ, ինչպես նաև առևտրային գոտիներ, որոնք հնարավորություն են ընձեռում ձեռք բերել հեռախոսներ, համակարգիչներ և նոութբուքեր տարաժամկետ վճարման համակարգով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

«Գրասենյակներում վերասարքավորման աշխատանքներ կատարելիս մենք, որպես ինտեգրված օպերատոր, առաջնորդվել ենք Beeline ծառայությունների հանդեպ աճի ավելացմամբ: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Beeline ցանկացած գրասենյակում` լինի դա մայրաքաղաքի կենտրոնում թե հեռավոր շրջանում, մեր հաճախորդները իրենց հարմարավետ զգան և ստանան անձնակազմի մասնագիտացված մոտեցում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօր Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկման 83 գրասենյակ, որոնցից 24-ը Երևան քաղաքում, իսկ 59-ը` մարզերում: Ընկերության հաճախորդները կարող են դիմել մեր գրասենյակներ ամենատարբեր հարցերով` ֆիքսված և շարժական կապին միանալու, ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու կամ կատարված հեռախոսազանգերի վերծանումներ ստանալու համար: Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում գրասենյակների վերասարքավորման աշխատանքների զուգահեռ իրականացվում են վաճառքի ցանցի ընդլայմանը և անձնակազմի վերապատրաստմանն ուղղված ծրագրեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---