Արցախում համակարգիչների թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և սփյուռքի օգնությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախը չճանաչված հանրապետություն լինելով, բազում խոչընդոտների է հանդիպում, երբ ձգտում է զարգացնել բարձր տեխնոլոգիաների բնագավառը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Կենսական կարևորագույն հիմնախնդիրների շարքում, որոնք խոչընդոտոււմ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Արցախում, նախարարը նշել է համացանցի ոչ բավարար արագությունը, կադրերի պակասը և այլն: «Հայաստանում շատ ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, սակայն հայտնի ընկերություններն և ֆինանսական կազմակերպությունները չեն կարող վարկ տրամադրել ճչանաչված հանրապետությանը: Այդ խնդիրը լուծելու համար, ամենից առաջ անհրաժեշտ է Հայաստանի և սփյուռքի օգնությունը, իսկ համակարգչային տեխնիկայով ամենից առաջ պետք է սարքավորել ու հագեցնել Արցախի դպրոցները», - ասել է Նարինե Աղաբալյանը: Արցախի մշակույթի նախարարը նշել է, որ երկրում գործում է դպրոցների համակարգչայնացման, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսների վարկավորման ծրագրերը, և նախընտրությունը տրվում է IT բնագավառի վարկավորմանը; Նա մեծ նշանակություն տվեց նաև ընթացիկ տարվա մայիսին բացված IT զարգացման կենտրոնին, որը հանրապետությունում այդ բնագավառի զարգացման ուղղությամբ նոր առաջարկներ ու լուծումներ պետք է ներկայացնի: IT զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն, իր հերթին, ասել է, որ մայիս-օգոստոս ամիսներին կենտրոնն իրականացրել է ավելի քան 20 կրթական ծրագիր: Նրա խոսքերի համաձայն, արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ դպրոցականների մի խումբ մասնակցի Երևանում տեղի ունեալիք սեմինարին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |