Facebook սոցիալական ցանցը Հայաստանում այցելությունների քանակով առաջ է անցել Odnoklassniki.ru կայքից

Facebook սոցիալական ցանցը Հայաստանում այցելությունների քանակով առաջ է անցել Odnoklassniki.ru կայքից

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը Հայաստանում այցելությունների քանակով առաջ է անցել Odnoklassniki.ru կայքից: Ըստ Alexa.com. Alexa վարկանիշային համակարգի վիճակագրության, Facebook-ը 2-րդ տեղում է ամենաժողովրդական կայքերի հարյուրակում, այն դեպքում, երբ Odnoklassniki.ru-ն երրորդն է: Առաջին տեղում Google-ի որոնողական համակարգն է:

Facebook սոցիալական ցանցում գրանցված օգտվողների թիվը Հայաստանում հասել է 79 200-ի: Միևնույն ժամանակ, ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Odnoklassniki.ru-ի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Վահան Աֆանեսյանը, մեկ ամսում կայք է այցելում շուրջ 450 000 հոգի, իսկ վերջին 3 ամսում սոցիալական ցանցից օգտվել է շուրջ 900 000 գրանցված անհատ օգտվող Հայաստանից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---