Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովին 1 հոկտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-22-ը Գուադելախարայում (Մեքսիկական Հանրապետություն) կկայանա Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովը, որին կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանի գլխավորած պատվիրակությունը: Լիազոր համաժողովի ընթացքում ՀՄՄ անդամ-պետությունների կողմից կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ամբողջ աշխարհում կապի և տեղեկատվայնացման զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ չափով դրական ազդեցություն կունենան ոլորտի համընդհանուր առաջընթացի համար: ՀՄՄ սեկտորային անդամները (ճանաչված օպերատորական գործակալությունները, գիտական և արդյունաբերական կազմակերպությունները, միջազգային բնույթի ֆինանսական կամ զարգացման հաստատությունները և կազմակերպությունները) դիտորդի կարգավիճակով նույնպես կմասնակցեն համաժողովին: ՀՄՄ լիազոր համաժողովը կարևոր միջոցառում է նաեւ կապի և տեղեկատվայնացման բնագավառում գործող առաջատար ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) լիազոր համաժողովը միության քաղաքականություն մշակող բարձրագույն մարմինն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ և ձևավորում է ՀՄՄ ընդհանուր քաղաքականությունը, ընդունում քառամյա ռազմավարական և ֆինանսական պլանները, ընտրում կազմակերպության բարձրաստիճան ղեկավար կազմին, Ռադիոկանոնակարգման խորհրդի անդամներին, ասվում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |