Երևանում բացվել է Orange Expo նորարարական ցուցահանդեսը![]() 15 հոկտեմբերի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երևանում Orange Armenia-ի գլխավոր խանութում «ապագան այսօր է» կարգախոսով բացվել է Orange Expo նորարարական ցուցահանդեսը: «Մեր ընկերության համար նորարարության նպատակը տեխնոլոգիաները չեն, այլ բաժանորդը»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ցուցահանդեսը բաժանված է երեք ստենդերի: «Թվային տուն» բաժնում ներկայացված են Liveradio Vintage թվային ռադիոն, Set Top Box սարքավորումը, որը թույլ է տալիս բարձր հստակության HD որակով հաստատել արբանյակային կապ և ապահովել IP հեռուստատեսություն: Այստեղ կարելի է տեսնել նաև Livephone Тouch նոր սերնդի հեռախոսը, Home Library`թվային կոնտենտը պահելու համար սարքավորում, որը կարելի է միացնել Flybox մոդեմին: «Շարժման մեջ» ստենդը ներակայցնում է LG ժամացույց Orange-ից, սարքավորում, որը թույլ է տալիս ստեղծել սեփական WiFi աղբյուրը և այլ տեխնոլոգիաներ: Ինչպես նշել է Orange Armenia-ի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, առաջին անգամ Orange Expo-ն անցկացվում է Orange տեխնոկենտրոնի սահմաններից դուրս: Ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 17-ը, բաց է ժամը 13:00-21:00: Տեխնոկենտրոնը զբաղվում է ապրանքների և տեխնոլոգիաների մշակումով` կիրառելով աշխարհի 18 երկրների Orange լաբորատորիաներում մշակվող գաղափարները և տեխնոլոգիաները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |