Երևանում տեղի է ունեցել arm3a.org բիզնես-սոցիալական կայքի շնորհանեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20- տեղի է ունեցել Արտադրության եւ արտահանման ասոցիացիայի (Ա3 Ասոցիացիա) բացումն ու arm3a.org բիզնես-սոցիալական կայքի շնորհանեսը: Ասոցիացիայի նպատակն է Հայաստանում արտահանմանն ուղղորդված արտադրության զարգացմանը նպաստելն ու նոր բիզնես-մշակույթի ձեւավորումը:

Ա3 Ասոցիացիայի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն գործելու է բիզնես-սոցիալական կայքի հիմքի վրա: Հայաստանում նախադեպը չունեցող arm3a.org կայքն իր բնույթով առաջինն է Հայաստանում, այն իր տեսակով սոցիալական կայք է` նախատեսված կոնկրետ սոցիալական շերտի համար (գործարարներ, ձեռներեցներ, գիտնականներ, գյուտարարներ, մենեջերներ եւն այլք):

Կայքը կարող է հետաքրքիր լինել նաեւ ակտիվ երիտասարդության համար, հատկապես նրանց, ովքեր ունեն գործարար-գաղափարներ ու գործարար միջավայրում իրենց հնարավորությունները բացահայտելու նպատակներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---