ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում «111 օնլայն» համակարգի մեկնարկի մասին![]() 16 դեկտեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, այսօր հայտարարեց «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում «111 օնլայն» իրական ռեժիմում «օնլայն» երկխոսության համակարգի մեկնարկը, ինչը բաժանորդներին բարձրակարգ և արդյունավետ սպասարկում ապահովելուն ուղղված հերթական քայլն է: «111 օնլայն»-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտերնետային նոր պորտալ է, որը բաժանորդներին թույլ է տալիս օնլայն ռեժիմում շփվելու կոնտակտային կենտրոնի աշխատակիցների հետ` արագ և արդյունավետ եղանակով լուծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելիս ի հայտ եկող խնդիրները, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Մենք միշտ պատրաստակամ ենք, ոչ մի ջանք չխնայելով, բավարարելու բաժանորդների պահանջները` նրանցից զանգ ստանալիս, սպասարկման կենտրոնում նրանց ընդունելիս, իսկ այժմ էլ «111 օնլայն» շփվելիս: Մշտապես ձգտելով նորարարությունների` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդների ամենատարբեր խմբերին առաջարկում է բազմազան ծառայություններ: «111 օնլայն» թույլ կտա բաժանորդին ստանալ արագ և արդյունավետ աջակցություն, անհատական մոտեցում և հնարավորինս հեշտացված գործընթացով սպասարկում», - ծառայության մեկնարկը մեկնաբանեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «111 օնլայն» իրական ժամանակում բաժանորդների` ծառայություններին, հաշվին, ի հայտ եկող խնդիրների լուծմանն ու տեխնիկական սպասարկմանը, և այլին վերաբերող հարցերին արձագանքելու հնարավորություն է: Բարձր որակավորմամբ թիմը հասանելի է օրական 24 ժամ, շաբաթը` 7 օր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |